* * *

Տիգրան Երկրորդ՝ ամեն երկրորդը,
Ամեն երրորդը՝ գնդապետ,
Սակայն չեղավ գեթ մեկն, ով զորքը
Կառաջնորդեր Տիգրանակերտ։

Կպաշտպաներ Ստեփանակերտը,
Որպես հանգչող հույսի թույլ հետք,
Նույնիսկ, երբ որ վարիչապետը,
Արդեն դրել էր վերջակետ։

Դա թուղթ էր սոսկ, դա ՍՏՈՐակետ էր․
Այն փաստ դարձավ, երբ որ մարսվեց,
Երբ «ազգ-բանակն» այդ վերջակետը
Իր լռությամբ վավերացրեց։

2023.09.21

Հարակից փակցվածքներ

Թողնել մեկնաբանություն