Մասին

Ռուբեն Հակոբյան (Թարումեան)

Ծն­վել է 1963 թվա­կա­նին ճար­տա­րա­պետ Խա­չա­տուր Հա­կո­բյա­նի եւ նկա­րիչ Անուշ Հա­կո­բյա­նի (ծն­ված՝ Անուշ Թա­րու­մյան) ըն­տա­նի­քում։ Ավար­տել է Երե­ւա­նի պո­լի­տեխ­նի­կա­կան ինս­տի­տու­տի (1985) Ճար­տա­րա­պե­տա­շի­նա­րա­րա­կան ֆա­կուլ­տե­տը։

1988–1992 թվա­կան­նե­րին աշ­խա­տել է Գի­տու­թյուն­նե­րի ակա­դե­միայի Ար­վես­տի ինս­տի­տու­տում, 1992–1993 թվա­կան­նե­րին՝ «Գինդ» հրա­տա­րակ­չու­թյու­նում՝ որ­պես տա­ռա­տե­սակ­նե­րի ձե­ւա­վո­րող։ 1993–1994 թվա­կան­նե­րին՝ «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյուն» թեր­թում, որ­պես քա­ղա­քա­կա­նու­թյան բաժ­նի խմ­բա­գիր։ 1994–1998 թվա­կան­նե­րին՝ ՀՀ նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մում՝ որ­պես հա­մա­կարգ­չային խմ­բի ղե­կա­վար։ 1996 թվա­կա­նից (ը­նդ­մի­ջու­մով) դա­սա­վան­դում է ՃՇ­ՀԱՀ­-ու­մ։

2017–2018 թվա­կան­նե­րին Վարչապետին կից գործող Հայե­րե­նի բարձ­րա­գույն խորհր­դի ան­դամ էր։­

Աշ­խա­տել է տպագ­րա­կան եւ կայ­քե­րի ձե­ւա­վոր­ման բնա­գա­վա­ռում։ Հե­ղի­նակ է մի քա­նի տաս­նյակ գր­քե­րի, խորհր­դան­շան­նե­րի եւ կայ­քե­րի, այդ թվում՝ ՀՀ Նա­խա­գա­հի պաշ­տո­նա­կան կայ­քի առա­ջին եր­կու թո­ղար­կում­նե­րի։

­Հե­ղի­նակ է շուրջ 100 տա­ռա­տե­սակ­նե­րի (շուրջ 200 նկար­վածք)՝ հայ­կա­կան, վրա­ցա­կան, հու­նա­կան, ռու­սա­կան, լա­տի­նա­կան, եբ­րա­յա­կան տա­ռա­շա­րե­րով։

1991 թվա­կա­նին ստեղ­ծել է Xerox Ventura Publisher էջադր­ման հա­մա­կար­գի հայ­կա­կան առա­ջին տա­ռա­տե­սակ­նե­րը։ 1997 թվականին մասնակցել է ArmSCII — Armenian Standard Code for Information Interchange հիմնօրինակի հաստատման գործընթացին։ Մաս­նակ­ցել է «Տեղեկատվական տեխնոլոգիաներ. Գրանշանների հավաքածուներ և ստեղնաշարեր. Գրանշանների կոդավորում և ստեղների դասավորություն» ՀՍՏ 34.001-2006 ստան­դար­տի մշակ­մա­նը՝ Վ. Մխի­թա­րյա­նի, Հ. Մե­լի­քյա­նի, եւ այ­լոց հետ միասին։ Եղել է Microsoft Windows ու Microsoft Office ծրագ­րե­րը հա­յաց­նող առա­ջին խմ­բի ղե­կա­վա­րը։

­Պատ­մա­գի­տա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը վե­րա­բե­րում են գրային հա­մա­կար­գե­րի պատ­մու­թյա­նը (մաս­նա­վո­րա­պես՝ հայոց այ­բու­բե­նի ծա­գում­նա­բա­նու­թյան), ինչ­պես նաեւ պատ­մա­կան աշ­խար­հագ­րու­թյան հար­ցե­րին։

­Տա­ռա­տե­սակ­ներ­

  • Ար­Թա­րու­մյան տա­ռա­տե­սակ­նե­րը՝ Ար­Թա­րու­մյան Իշ­խան, Մա­տե­նա­գիր, Գր­քի Նոր, Արեգ, Գրիգ եւ այլն…
  • Arial AM եւ Courier AM տա­ռա­տե­սակ­նե­րը՝ առա­ջին հայ­կա­կան տա­ռա­տե­սակ­նե­րը կա­տար­ված TrueType կե­տաշտկ­ման (hinting) կի­րառ­մամբ՝ UNDP­-ի պատ­վե­րով (1997­-ի­ն․ այ­նու­հե­տեւ տա­րած­վել են Յու­նի­կոդ այ­լագր­մամբ, որ­պես Arial AMU եւ Courier AMU)
  • DejaVu եւ Droid ըն­տա­նիք­նե­րի տա­ռա­տե­սակ­նե­րի հայ­կա­կան տա­ռա­շա­րե­րը
  • Ա­րիան ԱՄՅու ըն­տա­նի­քը
  • Verdana, Times New Roman, Arial, Courier New, Georgia, Calibri, Cambria, Trebuchet, Comic Sans MS եւ այլ տա­ռա­տե­սակ­նե­րի հայ­կա­կան տա­ռա­շա­րե­րը։

Գ­րա­կան գոր­ծեր

­Հե­ղի­նա­կած գր­քերն են՝

­Մի քա­նի տաս­նյակ գի­տա­կան եւ հրա­պա­րա­կա­խո­սա­կան հոդ­ված­նե­րի հե­ղի­նակ է։

­Թարգ­մա­նել է Ջա­կո­մո դա Վինյո­լայի «Ճար­տա­րա­պե­տու­թյան հինգ սյու­նա­կար­գե­րի կա­նո­նը» աշ­խա­տու­թյու­նը․

­Թարգ­մա­նել է Ա․ Պուշ­կի­նի, Ֆ․ Տյուտ­չե­ւի, Ս․ Մար­շա­կի, Լ․ Ֆի­լա­տո­վի, Ռ․ Քիփ­լին­գի, Ւ․ Շեքս­պի­րի եւ այ­լոց մի շարք բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ։