Մի գրող դիպուկորեն նկատել է, որ հայերը կարող են ժամերով ներընկղմվել պատմական քարտեզների մեջ։ Իսկ Հնգածովքը աշխարհի հենց այն հատվածն է, որը կազմում է հայ ազգի կենսական շահերի գոտին, որտեղ ընթացել ու ընթանում է հայ ազգի կյանքը։ Եւ հենց այս տարածաշրջանը պատկերող քարտեզները առավել հոգեհարազատ են մեզ, հայերիս։ Սակայն, հակառակի պես, երբ անհրաժեշտ է լինում կազմել հերթական պատմական մի քարտեզ՝ լինի դա Սարգոն Բ-ի մ․ թ․ ա․ 714 թվականի արշավանքի երթուղին, թե՝ Պեւտինգերյան քարտեզի հայաստանյան հատվածի վերականգնումը, պարզվում է, որ համապատասխան քարտեզային հիմք մենք չունենք։ Եւ մի գեղեցիկ օր անձամբ բախվելով նմանօրինակ…
Կարդալ ավելին