ՃարտարապետՆոր
Ի տարբերություն նախորդ՝ Ճարտարապետ տառատեսակի, այս մեկը ներառում է նաեւ լատինական տառաշարը, ու բացի այդ, սովորական թվանշանների հետ միասին օժտված է նաեւ երկու տարբեր ոճի գրվածքային (հին ոճի) թվանշաններով։ Ինչ վերաբերում է տառաձեւերին, ապա այս տառատեսակում գրանշանները կատարված են համեմատաբար ազատ գծերով, որոշ չափով վերարտադրելու համար ճարտարապետական ավանդական ազատ ոճը։ Երկրորդ վարկածում հավելվել է կյուրեղյան […]
Ոլորակ
Սա վայելչագրական տառատեսակ է։ Այս ոճի հայերեն տառատեսակները շատ քիչ են, իսկ եղածներն էլ, ցավոք, հաճախ պարզապես խախտում են հայոց տառերի գրույթները եւ վայելչագրական սկզբունքները։ Նկատեմ նաեւ, որ այս տառատեսակը նախատեսված չէ միայն մեծատառերով գրելու համար։ Այդ իսկ պատճառով նմուշ համագիրը մեծատառերով չի ներկայացված․ դրանք բերված են այբբենական կարգով։