Այս բառարանը նրանց համար է, ովքեր փնտրում են օտար բառերի եւ գիտական եզրերի կարճ հայերեն համարժեքներ։ Նրանց համար, ովքեր ցանկանում են գործածել հայերենի անսահման բառակազմական ներուժը, այլ ոչ թե տկարացնել եւ աղքատացնել այն՝ անհարկի փոխառություններով, որոնք դուրս են մղում հայոց լեզվին հարազատ բառապաշարը։
Այստեղ ներկայացված են առավել հաճախ փոխառվող եզրերը։ Հիմնականում այդ փոխառությունները միջնորդված են ռուսերենով, եւ հիմնականում՝ անգլերենից են, թեեւ որոշ քանակը գալիս է ֆրանսերենից եւ այլ լեզուներից, իսկ անգլերենում գործածվում են այլ արմատով համարժեքներ։ Իսկ որոշ դեպքերում տվյալ եզրը ռուսերենում ձեռք է բերել իմաստ, որը այլ լեզուներում բացակայում է։ Վերջին դեպքերում բնագրի սյունակում բերված են համապատասխան՝ գերմաներեն, ֆրանսերեն եզրերը։ Աստղանշված են հեղինակի առաջարկները։
Բառարանի նպատակն է նաեւ հայերեն բառակերտման խթանումը։ Հետեւապես, հրավիրում եմ հայոց լեզվի բառակազմական ներուժը գնահատողներին գրել իրենց առաջարկները։
Վերջին թարմացումը․ 18.07.2026
| English | Հայերեն | Ծանոթագրություններ | Օրինակներ |
|---|---|---|---|
| Access | Մատչել, մատչում | Շատ հաճախ սխալմամբ թարգմանվում է մուտք, խառնվելով enter հասկացության հետ։ | Allows researchers to access fellowships and funding to work. Թույլ է տալիս հետազոտողներին մատչել թոշակներին եւ աշխատանքի ֆինանսավորմանը |
| Accessibility | Մատչելիություն | Հաճախ թարգմանվում է հասանելիություն, խառնվելով reachability հասկացության հետ եւ խախտելով access եզրի հարացույցը։ | Understanding the meaning of accessibility involves exploring the different ways. Մատչելիության իմաստը հասկանալը ենթադրում է տարբեր եղանակների ուսումնասիրություն։ |
| Advertisement, ads | (Գով)Ազդ | ||
| Advertising | Գովազդում | ||
| Advertising campaign | Գովազդային արշավ | Այս հասկացությունը հաճախ սահմանափակվում է գնիջեցմամբ, որն անվանում են գերմ․ Werbeaktion-ից ռուսերենի միջնորդությամբ փոխառված акция բառով։ Տե՛ս նաեւ Aktion։ | An advertising campaign is a marketing ad or a set of advertisements targeted at particular audience segments. Գովազդային արշավը շուկայավարական ազդ է կամ գովազդների մի շարք, որոնք ուղղված են որոշակի լսարանի հատվածներին։ |
| Aktion | 1. Գործողություն 2. Գործույթ 3. Զեղչ | Սա գերմ․ տարբերակն է, որը մաս է Werbeaktion «գովազդային գործողություն» բառի։ Տե՛ս նաեւ Advertising, Reklame։ | |
| Album | Կազմոց*, ժողովածո(ւ) | Բնագրի սկզբնական իմաստն է «սպիտակ= մաքուր, դատարկ թերթեր», որոնք հետո ինչ-որ կերպ լրացվում էին, կազմելով գրությունների, պատկերների, երգերի ժողովածո։ Տվյալ ժողովածոյին բնորոշ որոշակի կազմություն եւ կազմ՝ որոշակի վերտառությամբ շապիկ ունենալը այդ ժողովածոյի հիմնական հատկությունն է։ | The band released its third album this year. Խումբն այս տարի թողարկեց իր երրորդ կազմոցը։ |
| Algorithm | 1. Հաշվեկարգ 2. Քայլաշար | An algorithm is a finite, step-by-step set of instructions designed to solve a specific problem or perform a computation. Հաշվեկարգը / քայլաշարը վերջավոր, քայլ առ քայլ հրահանգների ամբողջություն է, որը նախատեսված է որոշակի խնդիր լուծելու կամ հաշվարկ կատարելու համար։ |
|
| Android | Մարդարդ* | Անգլ․ < հուն․ ἀνδρός- «մարդ» + -εἴδω «ձեւ, կերպ»։ Հայ․ կազմված է -արդ «կերպ» ածանցով։ Տե՛ս նաեւ Robot | Complex creations crafted to resemble humans, androids were originally a servitor. Մարդկանց նման ստեղծված բարդ մարդարդները սկզբնապես ծառաներ էին։ |
| Animated film | Շարժունացված ժապավեն | Discover the best examples of animated ads that inspire creativity. Բացահայտեք ստեղծագործական ոգեշնչող շարժունացված ազդերի լավագույն օրինակները։ |
|
| Animation | 1. Շարժունացում 2. Կենդանացում | ||
| Animation movies | Շարժունացված (շարժա)նկարներ | ||
| Application | Հավելված | Որոշ ժամանակ գործածվել է նաեւ «գործադիր» թարգմանությունը։ | |
| Artificial intelligence (AI) | Արհեստական բանականություն (ԱԲ, «ԱյբԲեն») | ||
| Audio | Լսան(յութ)* | ||
| Authentication | Իսկորոշում* | ||
| Backronym | Հետ(հա)պավում* | Գոյություն ունեցող հապավման կամ բառի դիտարկում, որպես նոր հապավում։ | |
| Backup | Պահուստ, պահուստավորել | Երբեմն գրվում է «պահեստ, պահեստավորել», խառնվելով «storage» իմաստի հետ։ | |
| Banner | 1. Դրոշ 2. Ազդրոշ* | ||
| Bar | 1. Դար(ակ) 2. Գոտի 3. Պանդոկ | < Ֆրանս․ barre «հեծան, պատնեշ»։ Հայերենը վերարտադրում է այդ պատնեշի դարակ, հարթակ լինելը։ | The horizontal bar at the top of a window that displays the name of the window. Պատուհանի վերեւի հորիզոնական գոտին, ուր ցուցադրվում է պատուհանի անունը։ We ordered two unique drinks at the bar. Պանդոկում մենք պատվիրեցինք երկու յուրօրինակ ըմպելիք։ |
| Barman | Դար(ակ)պան* | Հայ․ համարժեքը կազմված է համանիշ barkeep-ի իմաստով։ | The barman standing behind the bar was preparing drinks. Դարակի ետեւում կանգնած դարպանը ըմպելիքներ էր պատրաստում։ |
| Basketball | Օղգունդ*, օղագնդակ* | Անգլ․ Basket «զամբյուղ», բայց խաղի տեսակետից կարեւորը զամբյուղը չէ, այլ օղակը։ | |
| Beat | Դոփ* | Այս բառի իմաստային հարեւաններն են դոփել, տրոփել, տոփել, գվռ․ տփել, ռուս․ бить եւ այլն։ | |
| Biennale | Երկամ* | «Երկամյա»՝ «երկու տարին մեկ անգամ»․ լատ․ bis «կրկնակի» + լատ․ annus «տարի, ամ»։ Հայաստանը մասնակցել է Վենետիկի երկամյային։ Կարող է զարգացվել նաեւ «երեք (չորս․․․) տարին մեկ անգամ» իմաստների համար․ Եռամյա, Քառամյա եւ այլն։ | |
| Blockbuster | Ջարդուփշրիչ* | Բնագրի ծագումը վիճահարույց է։ Հայ․ համարժեքը չեզոք է։-)) | |
| Blog | Բլօգ* | Կիրառված է «հետհապավում» (Backronym տե՛ս)․ ԲարեԼավված ՕրաԳիր։ | |
| Bot | (Սպաս)Արք* | Տե՛ս նաեւ < անգլ․ կրճատ․ Robot | |
| Boxing | Բռանցքամարտ | ||
| Boycott | Համամերժում* | Հատուկ անուն․ Charles C. Boycott (1832-1897) | |
| Brand | 1. Խարան 2. Մակնիշ | Տե՛ս նաեւ Label | |
| Branded | 1. Խարանված 2. Մակնիշավոր, մակնիշային | He likes to wear only branded clothes. Նա սիրում է կրել միայն մակնիշավոր հագուստ։ |
|
| Branding | 1. Խարանում 2. Մակնշում 3. Մակնշավորում | ||
| Broker | Միջնորդ | Գերմ․ Makler | |
| Browse | Զննել | ||
| Browser | Զննիչ | ||
| Budget | Ելմուտ | < Հին նորմանդ․ bougette «պարկ, պայուսակ» | |
| Buffet | < Ֆրանս․ «նստարան, կողասեղան (լրացուցիչ, պատի մոտ դրված ճաշասեղան)» Տե՛ս նաեւ | ||
| Bug | Վրեպ | Տե՛ս նաեւ Debug(ing) — Վրիպազերծել(ում) | |
| Bulldozer | Ցլահարթիչ* | ԺԹ դ․ ԱՄՆ-ում bulldose էին անվանում որեւէ դեղի քանակը՝ dose-ը, որը կարող էր արդյունավետ լինել ցուլի դեմ։ | |
| Bullet | Պարբերակ* | Պարբերությունները սկզբնավորող նշան։ | |
| Bus | Հանրակառք, ինքնակառք*, կառք* | Անգլ․ Bus < Omnibus-ի կրճատագիրն է եւ ունի բազմաթիվ տարբերակներ․ Multibus, Motorbus, Autobus եւ այլն։ | |
| Business | 1. Գործ 2. Գործարարծություն | ||
| Business(person/man/woman) | Գործարար (անձ/(տղա)մարդ/կին) | ||
| Cache | 1. Շտեմ 2. Շտեմել | Տե՛ս նաեւ Cash Իրականում՝ նույն հասկացությունն է, սակայն անհարկի բարդացման սիրահարների կողմից սրանից անջատված։ | |
| Champion | Հաղթակիր | ||
| Championship | Առաջնություն, մրցաշար | ||
| Cancel | Չեղարկել | ||
| Capture | Կորզում, կորզել | ||
| Card | Քարտ | Յուրացված փոխառություն < հուն․ χαρτος «թուղթ»։ Ունենք նաեւ քարտեզ։ | |
| Cash | Կանխիկ (փող) | ||
| Cashback | Կանխադարձ*, վարձադարձ* | ||
| Casting | Զատում* | Սկզբնական իմաստը՝ «կաղապարի մեջ նետում, լցոնում, ձուլում (մետաղի)»։ Թատրոնում, հավանաբար՝ «տվյալ դերին համապատասխանեցում» կամ «անհաջող թեկնածուի «դեն նետում» տրամաբանությամբ։ Անցած դարի կեսերից՝ «բազմոց՝ Հոլիվուդում՝ դերակատարների ընտրության տնօրենի գրասենյակում», որը ենթադրում է սեռական ծառայությունների մատուցում՝ շարժանկարում դեր ստանալու դիմաց։ | |
| Category | Անվանակարգ | «Դասակարգող ցուցակ» իմաստով | |
| Chat | Զրույց | ||
| Chatbot | Զրուցսարք | Անգլ․ Զրույց+(սպա)սարք Տե՛ս նաեւ՝ Bot | |
| Check | 1. Ստուգել 2. Կտրոն | ||
| Check box | Նշատուփ | ||
| Checkout | Ստուգարկ | Սա տարբերվում է «ստուգարք»՝ «գիտելիքների ստուգում» իմաստից․ տվյալ դեպքում ստուգվում է որեւէ գործընթացքի ձեւական կողմը․ վճարումը՝ խանութում, գրանցումը՝ որեւէ տեղ եւ այլն։ | |
| Click | Կտտոց, կտտացնել | Երբեմն թարգմանում են «սեղմել», սակայն սա բոլորովին այլ գործողություն է նշանակում եւ համապատասխանում է անգլ․ Press, push հասկացություններին։ | |
| Client | Սպասառու* | Տե՛ս նաեւ՝ Server | |
| Clinique | Բուժարան | Ֆր․ < լատ․ clinicē < հուն․ κλινική < κλίνη «մահիճ, անկողին» | The clinic offers a facelift service. Բուժարանն առաջարկում է դիմաձգման ծառայություն։ |
| Clip | Հոլովակ | ||
| Cocktail | Խառնումպ* | ||
| Code | Այլագիր | ||
| Coding | Այլագրում | Տե՛ս նաեւ Encoding | |
| Combine | Համակցաքաղ* | ||
| Company | Ընկերություն | ||
| Composition | 1. Համադրում, համադրություն 2. Հորինվածք | < Լատ․ compositio «համադրում»։ | |
| Computer | (Համա)կարգիչ | Այս եւ File եզրերը հիմնականն են համակարգչային ոլորտի համար, եւ հենց սրանք թարգմանված են բազմաթիվ լեզուներում։ Դրանցից մի քանիսը․ հուն․ Υπολογιστής, գերմ․ Rechner, ֆրանս․ Ordinateur, չին․ 電腦 [դիաննաո] Նկատենք, որ հայերեն բառը ֆրանս․ համարժեքի տրամաբանությամբ է ստեղծվել, սակայն ֆրան․ ordin-ը հայ․ «կարգն» է, եւ պիտի լիներ Կարգիչ, մինչդեռ «համակարգիչը» դա «Coordinateur»-ն է։ Բարեբախտաբար ունենք դեռ «համակարգող» ձեւը։ | |
| Concept | Հայեցակարգ | ||
| Conceptual | Հայեցակարգային | ||
| Configuration | Կազմաձեւ* | ||
| Configure | Կազմաձեւել* | ||
| Contact(s) | Կապորդ(ներ)* | Երկու իմաստով․ որպես մարդ, որի միջոցով կապվում են մեկ այլ մարդու հետ, եւ որպես տվյալներ (հասցե, հեռախոսահամար եւ այլն), որոնց միջոցով կարելի է կապվել տվյալ մարդու հետ։ | |
| Container | 1. Պարունակիչ 2. Տարողություն | ||
| Content | 1. Բովանդակություն 2. պարունակություն | ||
| Control | 1. Հսկիչ 2. Կառավար | ||
| Control panel | Հսկիչ հարթակ, վահանակ | ||
| Conveyor | Հարահոս | ||
| Cookie | Թխուկ | ||
| Copyright | Պատճենաշնորհ* | ||
| Corner kick | Անկյունային հարված | ||
| Cover version | Ծածկ վարկած* | ||
| Cosmetics | Հարդարանք | < Հուն․ κοσμητικὴ τέχνη «հարդարելու/զարդարելու արվեստ» < κόσμος «կարգ, զարդ»։ Պետք է տարբերել նույն արդ- արմատով, բայց զ- նախդիրով կազմված զարդարանք եզրից, առավել համապատասխանում է փոխառյալ Decor եզրին։ Տե՛ս նաեւ Decor | |
| Cosmetology | Հարդարաբանություն* | ||
| Creative | Ստեղծարար, ստեղծագործ | ||
| Creativity | 1. Ստեղծարարություն 2. Ստեղծագործություն | ||
| Cursor | Նշորդ | ||
| Custom | Ընտել, ընտելական | ||
| Customize | Ընտելացնել | ||
| Cut | Կտոր, կտրել | ||
| Cyborg | < Անգլ․ cybernetic + organism | ||
| Data | Տվյալ | ||
| Database | Տվյալների շտեմարան | Գուցե ապագայում հնարավոր լինի հապավել․ Տվյաշտեմ ձեւով։ | |
| Deadline | Վերջնաժամկետ | ||
| Dealer | 1. Միջնորդ 2. Գործակալ 3. Բաժանող 4. Տարածող | ||
| Debug(ing) | Վրիպազերծել(ում) | Տե՛ս նաեւ Bug՝ «վրեպ» | |
| Decor | Զարդարանաք, զարդ | Լատ․ «պարկեշտություն, համատեղելիություն»։ «Զարդ» իմաստը կա միայն ռուսերենում եւ ռուս մշակությի հետ այս կամ այն կերպ կապված լեզուներում։ Շատ լեզուներում սրան համապատասխանում է Ornament եզրը։ | |
| Default | Լռելյայն | Հաճախ գործածվում է «սկզբնադիր» տարբերակը, որն այլ իմաստային երանգ ունի։ | |
| Design | 1. Ձեւավորում 2. Նախագծում | ||
| Desktop | 1. Սեղան (սեղանի հարթակ) 2. Սեղանի, սեղանային | ||
| Dialog box | Երկխոսություն, երկխոսության տուփ, եկխոսատուփ | ||
| Disc | 1. Սկավառ*(ակ) 2. Պնակ | ||
| Disc jockey (DJ) | Սկավար (ՍՎ) (ՍեՎեւ) | Անգլ․ տառացի․ «սկավառակ(ներ)ի տղա» Տե՛ս նաեւ Jockey։ Կապոց բառ < Սկավառակ վարող։ | |
| Dispatcher | Կարգավար | Անգլ․ բառի ստուգաբանությունը պարզ չէ։ | |
| Display | Ցուցադրիչ | Այս բառը կապված է monitor հասկացության հետ, որոնք երկուսն էլ վերաբերում են որեւէ բան ցուցադրելուն։ Սակայն display իմաստը «քանդել, ապա՝ բացել, բացայտել» իմաստային զարգացման արդյունքն է, իսկ monitor-ը՝ «վերասկող, վերահսկիչ սարք» եւ այստեղից էլ «ցուցադրիչ (վերասհկելու համար»։ | |
| Dissection | 1. Մասնատում 2. Հերձում | < Լատ․ dissecare «մասնատել», նաեւ՝ անգլ․ anatomization | |
| Downdate | Հնեցնել | ||
| Download | Ներբեռնել, ներբեռնում | Թերեւս, չի կարելի է բացառել նաեւ հասարակ «քաշել, իջեցնել» տարբերակները։-)) | |
| Droid | Մարդարդ* | Տե՛ս նաեւ < Անգլ․ կրճատ․ Android | |
| Drone | Բոռ | Բնաձայն բառ է՝ «դռռան» իմաստով։ Հայերեն համարժեքը, թերեւս, հիմքում նույն ծագումն ունի։ | |
| Druid | Կաղնորդ* | ||
| Domain | Տիրույթ | ||
| Domain name | Տիրույթային անուն | ||
| Double click | Երկկտտոց, Կրկնակտտոց | ||
| Duet | Երկե* | Նաեւ՝ Bicinium։ Տե՛ս նաեւ Solo, Trio։ | |
| Electric multiple unit (EMU) | Քաղաքամերձ Էլեկտրագնացք (ՔԷԳ)* | Ռուս․ Пригородный электропоезд, электричка։ | |
| Encoding | Այլագրում | Տե՛ս նաեւ Coding | |
| Esquisse | Նախանկար*, նախապատկեր* | Տե՛ս նաեւ Sketch։ Հաճախ շփութվում է ճեպանկար եզրի հետ․ երկու դեպքում էլ գործ ունենք արագ, մոտավոր կատարված պատկերի հետ, սակայն ա՛յս դեպքում խոսքը վերաբերում է դեռեւս գոյություն չունեցող հորինվածքին։ | |
| Exterior | Դրսույթ | Լատ․ «արտաքին» | |
| Facelift(ing) | Դիմաձգում* | The clinic offers a facelift service. Բուժարանն առաջարկում է դիմաձգման ծառայություն։ |
|
| Facsimile | Իսկապատճեն* | Սա կապվում է անգլ․ fax բառի հետ, որը լատ․ fac simile – «արա նման» (որից՝ նոր լատ․ faximile) բառի կրճատ ձեւն է, եւ որի համար արդեն կայացել է «հեառապատճեն» համարժեքը։ Տե՛ս Fax։ | |
| Fade in/out | Խամր* ներս/դուրս | ||
| Fake | Թյուր* | ||
| FAQ | ՀուՊ* | «Հարց-ու-Պատասխան»․ սա իմաստային թարգմանություն է, ոչ տառացի։ | |
| Fashion | 1. (Հանրա)Ձեւ*, երես* 2. Նորաձեւություն | < Fasoun < հին․ ֆրանս․ fazon «երես, արտաքին, կազմություն» < լատ․ factionem «կերտում, պատրաստում» < նհե *dhe- «դնել»։ Ի տարբերություն Mode-ի, սա կարող է եւ չունենալ համընդհանրության երանգը։ Տե՛ս նաեւ Mode | Ամսագիրն անդրադարձել է վերջին համաձեւերի միտումներին։ |
| Fast food | Ճեպուտ(ելիք)* | Young people often eat at fast food restaurants. Երիտասարդները հաճախ են սնվում ճեպուտ ճաշարաններում։ |
|
| Fax | Հեռապատճեն*, Հպտճ* | ||
| Feedback | Արձագանք, հետադարձ կապ, | ||
| File | Նիշք* | Այս անգլերեն բառը առանձին տեղ ունի համակարգչային եզրերի շարքում․ սա (ու նաեւ հենց «համակարգիչը») թարգմանված է աշխարհի լեզուների զգալի մասում։ Դրանցից մի քանիսը․ հուն․ Αρχείο, գերմ․ Datei, ֆրանս․ Fichier, լեհ․ Plik եւ այլն։ Աչքի ընկնող լեզուներից թերեւս միայն ռուսերենն է (եւ դրա հետ մշակութաբաներեն կապվածները), որ փոխառել է այդ եզրը։ | |
| Film | Երիզ, ժապավեն | Տե՛ս նաեւ Movie եւ Motion picture. | |
| Filter | Զտիչ | ||
| Finances | Միջոցներ* | Միջոցների նախարարություն | |
| Fiscal | Գանձարանային, գանձարանի | ||
| Fiscus | Գանձարան | < Լատ․ «զամբյուղ» | |
| Fitness | Մարզվածք* | ||
| Flashback | Հետդետ* | Տե՛ս նաեւ Flashforward | |
| Flashforward | Առաջդետ* | Տե՛ս նաեւ Flashback | |
| Folder | Պանակ | ||
| Football | Ոտգունդ*, ոտնագնդակ | Հարավային Ամերիկայում ոտգունդն ամենասիրված խաղն է | |
| Form | Ձեւաթուղթ | «Փաստաթուղթ» իմաստով։ | |
| Fourchette | Պատառաքաղ | Սա ֆրանս․ «պատառաքաղ» բառն է, որ ստացել է «փոքրիկ պատառներով տրված յուրասիրություն»։ Քանի որ հայերեն բառը | |
| Frame | 1. Շրջանակ 2. Կտրակ, հատք | Frame բառի «շրջանակ» թարգմանությունը լայնորեն գործածվում է, սակայն երկրորդ՝ «պատկերի» մաս, կտոր, իմաստով դրա գործածումը գրեթե անհնար է՝ բառի երկարության պատճառով։ Սակայն ֆրանս․ cadre թարգմանությունը, որով հաճախ ռուս․ միջնորդությամբ գործածվում է հայերենում, չափազանց նման է հայ․ կտոր բառին եւ այն կարող է գործածվել այդ իմաստով, որպես ամբողջական տեսարանի «կտոր»։ Սակայն կտոր բառը երկվանկ է, եւ որպես բառակազմական զարգացում կարելի է գործածել հատք տարբերակը։ | |
| Framework | Կմախք | Հմմտ․ ֆրանս․ carcasse | |
| Framing | Կմախք | ||
| Freelance | Արտահաստիք | ||
| Freestyle | Բացոճ* | ||
| Gadget | Սարածք* | ||
| Gas | Գազ | Յուրացված փոխառություն։ Հավանաբար < հուն․ χάος | |
| Geyser | Ջր(ա)բուխ* | Բառը ստեղծված է «հրաբուխ»-ի կաղապարով։ «Ճեպագիտարանում» փոխվել է «ջերմաբուխ»-ի, ինչը ճիշտ չի, քանի որ Geyser-ը տարբերվում է հրաբուխից ոչ թե ջերմությամբ (եկուսն էլ՝ ջերմ են), այլ որ մի՛ դեպքում բխում է ջուր, մյուս դեպքում՝ հուր․ երկուսն էլ՝ ջերմ։-))) | |
| Goal | Բաղձ* | Փոխառյալ բառը գործածելիս չի գիտակցվում, որ դա հանրածանոթ հայերեն նպատակ բառն է, որը սակայն գործառութային առումով հարմար չէ, մինչդեռ բաղձ եւ իղձ համանիշները երկարությամբ միանգամայն կարող են փոխարինել անգլ․ բառը։ Երկրոդը, թերեւս, համեմատաբար բարաոճ է, իսկ առաջինը, հենց այն է, ինչ պետք է։-))) | |
| Gradient | Սահանցում* | Լատ․ gradiens, սեռ․ հոլ․՝ gradientis- «քայլող, աճող»։ Իմաստանյին թարգմանություն։ | |
| Handball | Ձեռգունդ*, ձեռնագնդակ | ||
| Hardware | Սարքաշար, կարծրեղեն* | Տե՛ս նաեւ Hardware | |
| Hash | Ճաղ* | Սա # վանդականիշի անունն է, որը ավելի բնական է անվանել ավելի կարճ՝ ճաղ։ | |
| Hashtag | Ճաղպիտ(ակ)* | ||
| Highlight | Ընդգծել, ընդգծում, ընդգծվածք | Կաճախ կիրառվում է նաեւ «գունանշել» տարբերակը, որը սակայն ընդգծելու մասնավոր դեպքն է, թեեւ իմաստային կապը (light «լուսյս»/«գույն») ավելի մոտ է։ | |
| Hit | Մեխ* | ||
| Hockey | Մական(ախաղ) | Անգլ․ բառը կապում են ֆրանս․ hoquet «կեռ, մական» բառի հետ․ հմմտ․ նաեւ ռուս․ клюшка < клюка։ Հայ․ բառը կապում են հատկապես խոտի վրայի խաղի հետ, մինչդեռ անգլ․ բառը չունի այդ տարբերակումը։ Ճշտելու համար (ինչպես դա ռուսերենում է) կարող են գործածվել տափօղ(ակ)ով, գննդակով եւ այլ լրացումներ։ | |
| Hoodie | Գլխաքրտնոց* | Տե՛ս նաեւ Sweater։ | |
| Homepage | Տնէջ | Սա տառացի թարգմանություն է․ անգլ․ բառը բուն «բնակարան» իմաստից բացի ունի նաեւ ածանցյալ «սկիզբ, ակունք» իմաստը եւ հաճախ հենց թարգմանում են «սկիզբ»։ Սակայն հայ․ բառը նույնպես ունի այդ իմաստը, թեեւ ոչ այնքան արտահայտված, ուստի՝ հարացույցը պահելու համար՝ նախընտրելի է տառացի թարգմանությունը։ | |
| Hominoid | Մարդակերպ | Լատ․ homo, սեռ․ hominis «մարդ», hūmānus «մարդկային», հուն․ ἀνδρός- «մարդ», εἴδω «ձեւ, կերպ» ժամանակակից եւրոպական լեզուներում տվել են բազմաթիվ կազմություններ, որոնք, երբեմն, սոսկ թեթեւակի են տարբերվում իմաստներով, եւ հերթագայվում տարբեր հեղինակների մոտ։ Այս եզրը գործածվում է մարդակերպ կապիկների դեպքում։ Տե՛ս նաեւ Android, Humanoid։ | |
| Host | Խնամորդ | ||
| Hosting | Խնամք | ||
| Humanoid | Մարդանմաններ | Տե՛ս նաեւ Android, Hominoids։ Այս եզրով սովորաբար նշանակում են հորինված մարդանման էակներին։ | |
| Humor | Երգեծ* | < Լատ․ Humor «խոնավություն»․ մինադարյան եւրոպական «բժշկությունը» կապում էր մարմնի հատկությունները, այդ թվում՝ առողջությունը՝ հիմնական «հեղուկների» հետ՝ արյան, լեղիի եւ այլն։ Հիմքն է Երգիծանք բառի։ Հայ․ Երգեծ (դասական ուղղագրությամբ՝ Երգէծ) բառի սկզբնական իմաստն է «կտրել, պատռել»․ հմմտ․ ռուս․ резать։ | |
| Hyperlink | Գերկապ, գերհղում | ||
| Hypertext | Գերգրվածք | ||
| Icon | Պատկերակ | ||
| Influencer | Ներազդող, ներազդու | < Լատ․ in- «ներ» + fluere «հոսել»․ տառացի՝ «ներհոսել»․ աստղաբաշխական եզր՝ աստղերի ազդեցությանը վերաբերող։ | |
| Influencer marketing | Ներազդող շուկայավարություն | ||
| Influencing | Ներազդում | ||
| Information | Տեղեկույթ* | Կարեւորագույն հասկացություն, որը շատ հաճախ սխալ թարգմանվում է, որպես «տեղեկատվություն», որը համապատասխանում է առավելապես «announcement», «notification» իմաստներին։ Հմմ․ ռուս․ «сообщение», մինչդեռ պիտի լինի «све՛дение»։ | |
| Input | Ներածում, ներածվածք* | ||
| Input/Output | Ներած/Արտած* | ||
| Insert | Զետեղել, զետեղում | ||
| Insider | Ներսորդ* | ||
| Install | Տեղադրել | ||
| Installation | Տեղադրում, տեղադրություն | ||
| Interactive | Փոխազդական, փոխազդու | ||
| Interior | Ներսույթ | Լատ․ «ներքին» | |
| Internet | Համացանց | ||
| Interface | Միջերես* | Պահպանված է «Surface—Մակերես» հարացույցը | |
| Investment | Ներդրում | ||
| Investor | Ներդրող | ||
| Item | Միույթ | ||
| Jockey | Ձիավար | < jock < John «Յովհան» անունից՝ կիրառված «տղա» իմաստով։ | |
| Joystick | Ձողղեկ* | ||
| Jumper | Ցատկոց* | Կա կարծիք, որ ադպես են կոչվել, քանի որ չեն խանգարել շարժումների ազատությանը։ | |
| Key | 1. Բանալի, Հանգուցային, Հիմնա(կան) 2. Ստեղն | Կարեւոր բառ է անգլ․ հարացույցերում։ Պետք է հուսալ, որ գործածության ընդլայնումը կբերի նոր՝ կրճատ բառերի գոյացմանը։ | |
| Keyframe | Հիմնակտրակ | Տե՛ս նաեւ Key եւ Frame | |
| Label | Պիտակ, պիտակ(ավոր)ել | Տե՛ս նաեւ Brand | |
| Labeling | Պիտակ(ավոր)ում | ||
| Laptop | Ծնկ(ա)դիր | ||
| Larva | Սաղմէ* | Կազմված է «մանրէ» բառի կաղապարով։ Հաճախ թարգմանում են «թրթուռ», ինչը ճիշտ չէ, քանի որ դա հատկապես թիթեռների larva-ներին է վերաբերում։ | |
| Layout | Դասավորություն | ||
| Leader | Առաջնորդ | ||
| Leasing | Վարձակալություն | Տե՛ս նաեւ Renting | |
| Lifehack | Կյանքիճար* | < անգլ․ Life hack «կյանքի կոտրիչ» | |
| Lifting | Ձգում | Տե՛ս նաեւ Facelift | |
| Like | Հաճ(ել)* | Հաճ-ը ծագում է համահնդեւրոպական *sek- «հետեւել» արմատից, որի սկզբնական իմաստը հատկապես հարմար է այսօրվա ցանցային իրողություններին․ եթե հաճ է, ուրեմն՝ գուցեեւ կհետեւեն՝ Համացանցում։ | |
| Link | 1. Կապ 2. Հղում | Տե՛ս նաեւ Reference, Hyperlink | |
| Locale | Տեղույթ* | ||
| Locomotive | Տեղաշարժ*, քարշաքարշ | Ֆրանս․ locomotif «տեղաշարժ» < ուշ լատ․ loco «տեղից» + motivus «շարժում»։ | |
| Look | 1. Տեսք 2. Կերպար, արտաքին | ||
| Makeup | Դիմահարդար | ||
| Malware | Վնասագիր, վնասեղեն* | ||
| Manager | Կառվարիչ, տնօրեն | ||
| Manicure | Ձեռնախնամք*, մատնահարդար | < Ֆր․ manicure < լատ․ manicura «ձեռնախնամք» = manus «рука» + cūra «խնամք»։ Տառացի թարգմանությունը նախ ավելի ճիշտ է․ միշտ չէ, որ ձեռքը հարդարում են, ու նաեւ ապահովում հարացույցի միասնություն Pedicure-ի հետ։ Տե՛ս Pedicure։ | How to do the perfect manicure at home. Ինչպես անել կատարյալ ձեռնախնամք տանը։ |
| Maquette | Մանրակերտ | <Ֆր․ maquette < իտալ․ macchietta < նվազ․ macchia «բիծ, հետք» | |
| Marker | Նշիչ | ||
| Marketing | 1. Շուկայագիտություն, շուկայաբանություն 2. Շուկայավարություն | Անգլ․ եզրը ունի երկու իմաստային արժեք, որոնք այդ լեզվի բառակազմական աղքատության պատճառով չեն կարող զանազանվել։ Հայերենում դրանք հեշտությամբ զանազանվում են։ Առաջինը՝ շուկաների ուսումնասիրությունն է՝ գիտական նպատակով, երկրորդը՝ շուկայական գործուներությունը։ | |
| Master class | Վարպետանոց*, Արվեստանոց, Վարպետաց դասարան* | ||
| Media (Mass media) | 1. Կրիչ 2. Լրատվամիջոցներ | < Լատ․ medium «միջնորդ, մեջտեղ, հանրություն» | |
| Meeting | 1. Հանդիպում 2. Հանրահավաք | ||
| Menu | 1. Ցանկ 2. Ճաշացանկ | < Ֆրանս․ «փոքր, մանրամասն» < Ֆրանս․ menu de repas «ցանկ ուստեստների» < լատ․ menu «փոքր»։ | Before dinner, he carefully studied the menu. Ընթրիքից առաջ նա ուշադիր ուսումնասիրեց ճաշացանկը։ Open menu with keyboard. Բացեք ցանկը ստեղնաշարի միջոցով։ |
| Mode | 1. Կերպ 2. Համաձեւ* | < Ֆրանս․ < լատ․ modus «չափ, կերպ»։ Նորաձեւություն թարգմանությունը դարձել է այս հասկացության կայուն համարժեքը, թեեւ իմաստով այնքան էլ համապատասխան չէ․ միշտ չէ, որ խոսքը «նոր» ձեւին է վերաբերում։ Հաճախ դա մոռացված հինն է։-)) Տվյալ դեպքում կարեւորը դրա ընդունվածությունն է շատերի կողմից։ Տե՛ս նաեւ Fashion | |
| Model | Կերպարք* | Տե՛ս նաեւ Maquette | |
| Moderator | Չափավորող, կարգավորող, հսկիչ, նիստավար | ||
| Mockup | Նախ(ա)տեսք* | Տե՛ս նաեւ Maquette, Model | |
| Monitor | 1. Ցուցադրիչ 2. Վերահսկիչ | Տե՛ս նաեւ՝ Display | |
| Motion picture | Շարժանկար | Տե՛ս նաեւ՝ Film | |
| Movie | Շարժա* | Տե՛ս նաեւ՝ Film | |
| Narrate | 1. Պատմել 2.Ասմունքել | ||
| Narrative | Պատմվածք, պատմություն, պատմողական | ||
| Narrator | 1. Պատմող 2. Ասմունքող | ||
| Nomenclature | Անվանաշար, անվանացանկ | Լատ․ nōmen «անուն», եւ calāre «կոչել» | |
| Nomination | Անուն, անվանում, անվանադրում, առաջադրում | Լատ․ nōminātio «անվանում» Որոշ դեպքերում նույնն է, ինչ՝ category տե՛ս։ Շարժանկարը անվանադրված է (առաջադրված է) Օսկարի՝ երեք անվանակարգերում։ | |
| Office | 1. Գրասենյակ 2. Հիմնարկ | ||
| Offline, Off-line | Անգիծ* | ||
| Offnet, Off-net | Անցանց* | ||
| Offside | Կողմնանց | ||
| Offshore | Օտարերկրյա, արտերկրյա, օտարափ(յա), ափ(ա)հեռ* | ||
| On/Off | Միաց/Անջ | ||
| Online, On-line | Առգիծ* | Հաճախ թարգմանվում է «առցանց», ինչը սխալ է, քանի որ գոյություն ունի նաեւ «onnet, on-net» բառը։ | |
| Onnet, On-net | Առցանց | Տե՛ս նաեւ՝ Online | |
| Option | Ընտրանք | ||
| Ornament | Զարդ | ||
| Output | Արտածում, արտածվածք* | ||
| Pager | Հեռատող | Կա նաեւ էջազանգ տարբերակը, սակայն այն դուրս է մնում «հեռախոս, հեռազանգ» հարացույցից։ | |
| Pan | 1. Փեղկ 2. Համատեսք, համադիտում | ||
| Panel | 1. (Կառա)Վահանակ 2. Փեղկ 3. Սալ | ||
| Pedicure | Ոտնախնամք*, ոտնահարդար | < Ֆր․ pedicure < լատ․ manicura «ոտնախնամք» = pedis «ձեռք» + cūra «խնամք»։ Տե՛ս նաեւ՝ Manicure | How to do the perfect pedicure at home. Ինչպես անել կատարյալ ոտնախնամք տանը։ |
| Penalty | 1. Տուգանք 2. Պատիժ | ||
| Perforated/Punched card | Սորաքարտ | Ռուս․ Перфокарта Գոյությոն ունի ծակոտաքարտ թարգմանությունը, որը, բնական է, չի գործածվում | |
| Perforated/Punched tape | Սորերիզ*, սորաժապավեն | Ռուս․ Перфолента | |
| Perforation | Սոր, սորատում, սոր(ատ)ել | ||
| Phishing | Որսում | ||
| Pike pole | Կեռտեգ* | Համապատասխանում է ռուս․ багор | |
| Pixel | Պատ(կերա)տարր* | ||
| Placeholder | Տեղապահ | ||
| Plugin | Խրվակ* | ||
| Podcast(ing) | Շարասփյուռ* | (անգլ. iPod + broadcasting / personal on demand broadcasting), որեւէ նյութի վերաբերող տեսա-/լսա- նիշքերի շարք, որը օգտվող կարող է ներբեռնել Ցանցից՝ հարմար պահին դիտելու/լսելու համար։ Իսաստային թարգմանություն․ «Որեւէ տեսա-լսային նիշքերի շարքի սփռում»։ Հայերենը կազմված է «ձայնասփյուռ» բառի հարացույցով, որն իր հերթին կազմված է անգլերենի հարացույցով։ | |
| Pop-down | Վար-ցատկ* | ||
| Pop-up | Վեր-ցատկ* | ||
| Portable | Կրելի, փոխադրելի, դյուրակիր | ||
| Portmanteau | Կապոց* | Բնագիր եզրի իմաստ է «(բառ) պայուսակ»։ Դրա հեղինակն է Լյուիս Քերոլլը | |
| Post | 1. Փոստ 2. Փակցնել, փակցվածք* | Հաճախ ասում են գրառում, հրապարակում, սակայն սրանք շատ ընդհանուր են, այս եզրին համապատասխանելու համար։ | |
| Preference(s) | Նախընտրանք(ներ) | ||
| Preset | Նախակայվածք, նախակայում | ||
| Processor | Մշակիչ* | ||
| Projector | (Լուս)/(Առ)*Արձակ(իչ)/(ող) | ||
| Projection | Արձակվածք* | ||
| Promoter | Առաջշարժող* | ||
| Promotion | 1. Առաջաշարժ 2. Առաջանցում | ||
| Proposal | Առաջարկ | ||
| Provider | Մատակարար, տրամադրող | ||
| Public Relations (PR) | Հանրային կապեր (ՀոԿեն*) | PR հապավումը ունի նաեւ «գովազդ» իմաստը, հատկապես՝ բացասական երանգով՝ «ցուցամոլություն» իմաստով, օրինակ․ «ՓիԱր անել»։ Այդ իմաստով կարող է գործածվել հայ․ հապավումը․ ՀոԿեն անել, հոկենվել։-)) | |
| Purpose | 1. Նպատակ 2. Մտադրություն | ||
| Radar | Ճահոր* | Հպվ․ անգլ․ RAdio Detecting And Ranging «ՃԱռագայթային Հայտնաբերում եւ Հեռավորության Որոշում» | |
| Réclame | (Գով)Ազդ | Ֆր․ < գերմ․ Reklame < ռուս․ Реклама։ Տե՛ս նաեւ Advertising։ | |
| Reachability | Հասանելիություն | ||
| Record | 1. Գրանցում 2. Գրառում 3. Մրցագիր*, գրցանիշ | ||
| Redo | Վերարկել | ||
| Reference | Հղում | ||
| Referral | Հղորդ* | ||
| Referer | Հղող* | ||
| Refresh | Թարմացնել | ||
| Regulation | Կարգավորում | Այս բառը ինչ-որ մի պահից սկեց գործածվել Set, Settings իմաստով, ինչը խախտում է իմաստային հարացույցը, առաջացնում է թարգմանությունների անհարկի երկարացումներ։ Տե՛ս․ Settings (8 տառ) - Կայանք (6 տառ) - Կարգավորում (11 տառ)։ | |
| Regulate | Կարգավորել | ||
| Relfie | 1. Զուգնակ* 2. Խմբնակ* | Բնագիրը կազմված է, որպես համադրություն՝ Կապոց* (տե՛ս՝ Portmanteau) Relationship + Selfie)։ Թարգմանությունը՝ նույնպես, կախված նրանից, թե քանի հոգի է պատկերվում․ զույգ, թե՞՝ ավելին։ Տե՛ս նաեւ՝ Selfie | |
| Render | Դիտելիացում | Տե՛ս նաեւ Visualization | |
| Remake | Վերակերտ* | ||
| Remix | Վերախառն* | ||
| Rent | Վարձ | Խճճված (զգալիորեն՝ միտումնավոր) եզր < լատ․ arrendare։ | |
| Renting | Վարձակալություն | Տե՛ս նաեւ Leasing | |
| Reset | Վերակայել | ||
| Resource | Պաշար | ||
| Restaurant | Խրաճրարան* | Մենք ընթրեցինք նոր բացված խրախճարանում։ | |
| Rhytidectomy | Կնճռատում* | < Հուն․ ῥυτίς «կնճիռ» + ἐκτομή «հատում»՝ կնճիռների վիրաբուժական հեռացում։ Տե՛ս նաեւ Facelift, Lifting | A rhytidectomy, widely known as a facelift, is a cosmetic surgery that lifts and tightens sagging facial skin. Կնճռատումը, լայնորեն հայտնի որպես դիմաձգում, հարդարման վիրահատություն է, որը բարձրացնում եւ ձգում է կախված դեմքի մաշկը։ |
| Robot | Սպասարք* | < Չեխ․ robotnik «հարկադիր աշխատող», < robota «հարկադիր, դաժանակիր աշխատանք» < rabu «ստրուկ». Հայ․ Սպաս + սարք՝ «սպասարկող սարք»։ Տե՛ս նաեւ Android | |
| Router | Երթուղիչ | Ռուս․ ընդունված է Маршрутизатор | |
| Scale | Սանդղակ | 1. Չափիչ սարքի ցուցադրվող մեծությունների շարք։ 2. Իրական չափի ներկայացման գործակից։ | Քարտեզը գծված է 1։5000 սանդղակով։ Նախագծելիս պետք է պահապանել շենքերի մարդկային սանդղակը։ |
| Screenshot | Հանույթ | ||
| Script | 1. Գիր 2. Ձեռագիր 3. Ծրագրույթ* | ||
| Scroll | 1. Հոլան, փաթաթ (թղթի, մագաղաթի) 2. Ոլոր(ել) | ||
| Selfie | Ինքնակ | Տե՛ս նաեւ՝ Relfie | |
| Sensor | Զգիչ, տվիչ | Այս երկու համարժեքների գոյության պատճառը ռուսերենի միջնորդությունն է․ ռուս․ датчик, գոյություն է ունեցել մոտ 1960-ականներից, հետո փոխառվել է գրեթե նույնարժեք անգլ․ եզրը, իսկ հայերենում երկուսն էլ թարգմանվել են։ Ռուս․ сенсор եզրը առավելապես վերաբերում է մուտքային արժեքին, իսկ датчик եզրը՝ ստացված ելքային ազդանշանին։ Այսինքն, եթե խոսք այն մասին է, որ թվյալ սարքը ընկալում է ինչ-որ բան, իմաստ ունի կիրառել զգիչ եզրը, իսկ եթե այն մասին, որ սարքը հաղորդում է այդ ընկալման մասին որեւէ ազդանշան, իմաստ ունի կիրառել տվիչ եզրրը։ | |
| Sensory | Զգիչային* | ||
| Serial | 1. Շար 2. (Հեռուստա)Շար* 3.Հաջորդական | ||
| Series | 1. Շար(ք) 2. Մաս (շարժանակարի) | ||
| Server | Սպասարկիչ | Տե՛ս նաեւ Client | |
| Set | 1. Կայել, տեղադրել 2. Կազմ, դրվածք, ժողովածու եւ այլն | ||
| Setting(s) | Կայանք(ներ) | Այս բառի թարգմանության համար ինչ-որ մի պահից սկեց գործածվել «կարգավորում» բառը, որն այլ իմաստ ունի (համապատասխանում է Regulate բառին)։ Դա խախտում է իմաստային հարացույցը եւ առաջացնում է թարգմանությունների անհարկի երկարացումներ։ Տե՛ս․ Settings (8 տառ) - Կայանք (6 տառ) - Կարգավորում (11 տառ)։ | |
| Share | Բաժին, բաժնետոմս | Ռուս․ Акция < գերմ․ Aktie | |
| Shareholder | Բաժնետեր | Ռուս․ Акционер < գերմ․ Aktionär | |
| Shopping | Գնարշավ* | Շաբաթ օրերին նա սովորաբար գնարշավ է։ He usually goes shopping on Saturdays. |
|
| Show | Հանդես | ||
| Sketch | Ճեպանկար | < Հուն․ σχέδιος «անսպասելի»։ Տե՛ս նաեւ Esquisse։ | |
| Skill | Հմտություն | ||
| Slide | Սահիկ | ||
| Slider | Սահիչ* | ||
| Smartphone | Խելախոս* | ||
| Solo | 1. Մենե* 2. Մեներգ, մենակատարություն | Տե՛ս նաեւ Duet, Trio։ | |
| Soloist | Մենակատար | ||
| Soft(ware) | Ծրագրաշար, ծրագրեղեն* | Հաճախ գործածվում է նաեւ ռուս․ համարժեքի թարգմ․ Ծրագրային ապահովում, որը սակայն շատ «ծանր» է, որպես եզր ընկալվելու համար։ Իսկ -եղեն-ով կառուցվածքը ստեղծում է հարացույց, այդ կարգի այլ եզրերի համար։ Տե՛ս նաեւ Hardware, Malware. | |
| Soundtrack | Ձայնահետ* | ||
| Space | 1. Տարածություն 2. Բացատ | ||
| Spacebar | Բացատ(իչ) | ||
| Spam | Փաղբ*, Փ(ոստ)աղբ | Ագլ․ spam < sp(iced h)am «համեմված խոզապուխտ» | |
| Spammer | Փաղբիչ* | ||
| Spoiler | Մատնիչ* | ||
| Sportsman | Մարզիկ | ||
| Starter | Մեկնարկիչ | ||
| Startup | Մեկնարկորդ* | ||
| Stand-up comedy | Կանգ-ասք* | Պատճենված է արտաքին կաղապարը։ Սկզբնապես ունեցել է «կայուն, վստահելի» իմաստը։ | |
| Storage | Պահեստ | ||
| Story | Պահուստ, պահուստավորել | ||
| Stream | Հոսք | ||
| Streaming | Հոսքային | ||
| Style | Ոճ | ||
| Stylist | 1. Ոճարար* 2. Ոճաբան | Զանազանված են գործնական եւ տեսական գործունեությամբ զբաղվող մասնագետները։ Թեեւ դրանց միջեւ տարբերությունը նվազագույնն է։ | The famous stylist made the wedding dress. Հարսանեկան զգեստը պատրաստել է հայտնի ոճաարարը։ |
| Surf | Կոհ* | Սա հետադարձ վերակառուցում է հայ․ կոհակ բառից, որը համարվում է (ո՞վ կասկածեր։-)) իրան․ փոխառություն (թեեւ ոչ մի հաստատ կռվան չկա․ ինչպես միշտ)։ Իրան․ կոհ սկզբնապես ունի «լեռ, բլուր» իմաստը․ հմմտ․ Կապ-կոհ «կապանների լեռ»․ փաստորեն Կովկասի հայ-իրան․ անվանումը, որի սկզբնական կով»-ը թերեւս հենց հայ․ «լեռ» իմաստն է կրում։ | |
| Surfing | Կոհասահք* | ||
| Sweater | Քրտնոց* | Կա կարծիք, որ բժիշկները առաջարկել են այդ զգեստով մարզվել, նպաստելու համար քրտնելու միջոցով ճարպերի այրմանը եւ որպես հետեւանք՝ նիհարելուն․ < անգլ․ to sweat «քրտնել»։ | |
| Synopsis | 1. Համատես, համադետ, համատեսություն, համադիտություն 2. Համատեսք | ||
| Synoptic | Համատեսական, համադիտական | ||
| Tag | 1. Տրոհ 2. Պիտ(ակ) | Վերականգնվում է-ակ նվազական ածանցը, հետեւապես հիմքն է՝ Պիտ | |
| Target | Թիրախ | ||
| Targeting | Թիրախավորում | ||
| Trailer | Կանխորդ* | ||
| Tercet | 1. Եռե* 2. Եռյակ 3. Եռերգ* 4. Եռտող* | Տե՛ս նաեւ Trio։ < Իտալ․ նավազ․ terzetto «երրորդիկ» < terzo «երրորդ»։ | |
| Term | Եզր(ույթ) | ||
| Test | Փորձարկ | ||
| Text | Գրվածք | Լատ․ textum «հյուսք» բառն է․ եթե հաջողվեր այս բառը դնել գործածության մեջ, դա նախընտրելի լուծում կլիներ։ | |
| Timeline | Ժամա(նակա)գիծ | ||
| Toolbar | Գործիքագոտի, գործիքք* | ||
| Tramway | Քաղգնացք* | Տառացի անգլ․ «հեծանուղի»։ | |
| Traffic | Հոսույթ | ||
| Trafficker | Շահավաճառ | ||
| Trafficking | Շահավաճառություն | ||
| Trend | Միտում | This color is the main trend of the year. Այս գույնը տարվա գլխավոր միտումն է։ |
|
| Trio | 1. Եռե* 2. Եռյակ | Տե՛ս նաեւ Solo, Duet։ | |
| Trolleybus | Լարակառք* | ||
| Tunnel | Գետնանցք*, գետնուղի | Սկզբնապես՝ ձազգարաձեւ մետաղական ցանց-ծուղակ՝ թռչունների համար։ Հավանաբար, tonne, tunne «տակառ» արմատի զարգացումն է, որը դարձել է զանգվածի միավոր։ | |
| Type (font) designer | Տառաստեղծ* | ||
| Undo | Հետարկել, հետարկ | ||
| Update | Արդիացնել | Հաճախ թարգմանում են «Թարմացնել», ու թեեւ մեծ մասամբ դա հնարավոր է, սակայն այդ բառը համապատասխանում է Refresh «Թարմացնել» բառի հետ՝ տե՛ս։ Ու բացի այդ այդ բառով հարացույցը չի ավարտվում․ կա նաեւ Downdate եզր․ տե՛ս։ | |
| Upload | Վերբեռնել, վերբեռնում | ||
| User | Օգտվող | Հաճախ թարգմանվում է օգտատեր բառով, որն անհաջող է թե՛ երկարությամբ, թե՝ իմաստային երանգով, քանի որ ունի «շահառու» երանգը, մինչդեռ անգլ․ բառը չեզոք է։ | |
| User-friendly | Օգտահարմար* | ||
| Username | Օգտանուն | ||
| Variant | Տարբերակ | ||
| Version | Վարկած | Հաճախ թարգմանում են Տարբերակ, ինչը շփոթություն է առաջացնում Variant (Տե՛ս) եզրի հետ, ինչպես նաեւ Hypothesis (Տե՛ս)։ Թերեւս < նհե wer- «պտույտ» արմատից։ | |
| Video | Տեսան(յութ) | ||
| Viola | Ջութ* | Հետադարձ վերակազմում՝ «ջութակ»-ից, որպես ավելի խոշոր գործիք։ Ռուս․ Альт | |
| Virtual | Կարծական* | Անլգ․ բառը ծագում է լատ․ virtus «ուժ, կատարելություն», որը «տպավորություն ստեղծելու կարողություն» իմատի զարգացմամբ ստացել է «իրականում գոյություն չունեցող» իմաստը։ Հայ․ կարծ-, թերեւս, < կար- «ուժ», համընկնելով լատ․ կաղապարին։ | |
| Visualization | Տեսողականացում | Տե՛ս նաեւ Render | |
| Volleyball | Թռգունդ*, թռգնդակ* | ||
| Washer | Թափող(ակ) | Համապատախանում է ռուս․ шайба < գերմ․ Scheibe։ | |
| Web | Վեպ, ոստայն | ||
| Widget | Զպռտ* | ||
| Workshop | Արվեստանոց | Գրում են նաեւ «Արհեստանոց»։ Հայերենում արհեստ եւ արվեստ բառերը տարանջատվել են ԺԹ դարի երկրորդ կեսից հետո։ Սակայն «արվեստանոց»-ը կապվում է նաեւ ուսուցման հետ, մինչդեռ «արհգեստանոց»-ը, առավելապես արտադրության հետ։ | |
| Zoom | Դիտփոխ*, դիտ(ա)փոխել | zoom-ը բնաձայն բառ է, «դզզում»-ումից։ Ներկա իմաստը զարգացել է «դզզալով մոտենալ» իմաստից՝ հատկապես, նկատի ունենալով ինքնաթիռները։ Հմմտ․՝ drone՝ թերեւս «դռռան» իմաստով։ |
