Շեքսպիրի հնչյակների կայքը ստեղծվել էր նույն ժամանակ, երբ գրքի տեսքով տպագրվել էին հնչյակների թարգմանությունները։ Սակայն գործի մեծ աշխատատարության պատճառով (ծրում, ապա՝ հատ-հատ տեղադրում) մի քանի կարեւորագույն թարգմանություններ չէին ներառվել։ Այսօր ԱյբԲենի օգնությամբ հնարավոր դարձավ լրացնել բացթողումները։ Բայց հատկապես հենց այդ պատճառով հայտնվել են բազմաթիվ վրիպակներ, որոնք երբեմն դժվար է նկատել, քանի որ հաճախ դրանք ԱյբԲենի բավական ճշմարտանման «կամայականությունների» արդյունք են։ Թերեւս, աստիճանաբար հնարավորություն կլինի դրանք վերացնելու, բայց նկատելու դեպքում խնդրում եմ տեղեկացնել դրանց մասին։
Այս պահի վիճակը․ https://սոնետներ.շեքսպիր.հայ/

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով