Հայերենի տողադարձիչ Adobe InDesign-ի համար

Ստորեւ բերված հղումով կարող եք ներբեռնել հայերենի տողադարձիչ Adobe InDesign-ի համար։ Մինչ այսօր այս հավելվածով հայերեն գրքերի էջադրողները ստիպված էին ձանձրալի հնարքներ գործադրել՝ ապահովելու համար հայերեն գրվածքների տողադարձումը, կամ անել դա ձեռքով՝ բոլոր տհաճ հետեւանքներով հանդերձ։ ԱԲ-ի դարում սակայն այդ խնդիրը հաջողվեց լուծել շատ հեշտ։

Ներբեռնել Հայերենի տողադարձիչը՝ Adobe InDesign-ի համար։
ԻՆՉՊԵՍ ՏԵՂԱԴՐԵԼ WINDOWS-ՈՒՄ.
Փակեք Adobe InDesign-ը (եթե բաց է):
Կրկնակտտացրեք «install.bat» նիշքի վրա:
Թույլատրեք վարիչի հարցումը (UAC -> Yes):
Տեղադրիչը ինքանբար կտեղադրի հայերեն տողադարձման բառարանը:
ԻՆՉՊԵՍ ՏԵՂԱԴՐԵԼ MacOS-ՈՒՄ.
Փակեք Adobe InDesign-ը (եթե բաց է):
Կրկնակտտացրեք «install_mac.command» նիշքի վրա (կամ բացեք Terminal-ում):
Բացվող Terminal պատուհանում մուտքագրեք ձեր Mac-ի գաղտնաբառը եւ սեղմեք Enter:
Տեղադրիչը ինքանբար կտեղադրի հայերեն տողադարձման բառարանը:
(Նշում. եթե MacOS-ը նախազգուշացում տա նիշքը բացելու վերաբերյալ՝ աջ կտտոց install_mac.command -> Open / Բացել):
ԻՆՉՊԵՍ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ INDESIGN-ՈՒՄ.
Բացեք Adobe InDesign-ը:
Windows-ում՝ գնացեք Edit -> Preferences -> Dictionary (կամ Ctrl + K -> Dictionary): MacOS-ում՝ InDesign -> Settings/Preferences -> Dictionary։
Language ցանկից ընտրեք «Armenian» (կամ «Armenian (Armenia)»):
Hyphenation բաժնում ստուգեք, որ ընտրված լինի «Hunspell»:
Գրվածքը նշեք, Character վահանակում լեզուն դրեք «Armenian», իսկ Paragraph վահանակում միացրեք «Hyphenate» նշիչը:
ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ.
Windows-ում․ Աշխատեցրեք uninstall.bat նիշքը:
MacOS-ում․ Աշխատեցրեք uninstall_mac.command նիշքը:

Բարև Ձեզ
Կասե՞ք, Mac-ի վրա հնարավո՞ր է տեղադրել:
Կանխավ շնորհակալություն
Անդրեյ
Mac-ի համար առանձին տարբերակ կա։ Կարող եմ տեղադրել։ Պարզապես, քանի որ ինքս չեմ աշխատում Mac-ով, չգիտեմ, թե որքանով է հուսալի։