Վարդ անուշիկ, Կարմիր թուշիկ, Իմ խորոտիկ, նազելի, Զարդ աննման, Սիրո դարման, Սրտիս փշոտ բանալի։ Դու ծաղկեցիր, Հմայեցիր Կերպարանքով վարդերես, Ու կարծեցի՝ Սըխալվեցի, Թե միշտ ինձ հետ կլինես։ Արեւ մտավ, Օրը հատավ, Փորձանք եկավ իմ գլխին․ Անձրեւ արեց, Սիրտս լացեց՝ Քեզ չգտա իմ կողքին։ Ու տխրեցի, Ու տրտմեցի, Եւ ուժ չկար փնտրելու, Ու մնացի, Դարդից բացի, Գորշ մենությամբ սնվելու։ 09.08.1991
Կարդալ ավելին