Նոր Հավաքածու 2021

Նոր հավաքածուն ընդգրկում է ավելի քան 10 տառատեսակ եւ նկարվածք։ Բոլոր տառատեսակները հայկական տառաշարից բացի ունեն լատինական, իսկ հաճախ նաեւ կյուրեղյան եւ հունական տառաշարեր, ինչպես նաեւ թվանշաններ եւ օժանդակ գրանշաններ։ Այս նոր տառատեսակները, ինչպես նաեւ Թարումեան հին տառատեսակները ներկայացված են առանձին թերթիկով, որը կարող եք ներբեռնել այստեղ։ Սրանցից մի քանիսը կարելի է ձեռք բերել myfonts.com կայքում։

Կարդալ ավելին

Բերենս Սկզբնատառ

Այս տառատեսակը ստեղծված է Պետեր Բերենսի (Peter Behrens) սկզբնատառային տառատեսակի ոճով, որի լատինական տառերը (որոշ խմբագրմամբ) թվայնացվել են, եւ ապա հավելվել են լրացուցիչ տառաշարերը։ Տառատեսակը կարելի է ձեռք բերել հետեւյալ հասցեներով․ paratype.ru paratype.com

Կարդալ ավելին

Լիմոնճեան

Այս տառատեսակը առանձնահատուկ տեղ է գրավում իմ ստեղծած տառատեսակների շարքում, քանի որ ներկայացնում է ոչ թե Մաշտոցյան այբուբենի, այլ Համբարձում Լիմոնջյանի ձայնագրության գրանշանները։ Առհասարակ, Յունիկոդի հարյուրավոր գրային համակարգերի շարքում ընդգրկված Մաշտոցյան այբուբենը միակ հայկական գրային համակարգը չէ, որ արժանի է ընդգրկվելու դրանում։ Կան նաեւ Արարատյան սեպագիրը, Արարատյան գաղափարագիրը, Հայկական խազագրությունը, Սրբուհի Լիսիցյանի պարագրությունը։ Սրանց թվին է պատկանում նաեւ Համբարձում Լիմոնջյանի ձայնագրության համակարգը։ Բայց ի տարբերություն թվարկվածների, «Վեմ» կրթամշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ այս մի համակարգի համար հաջողվեց ստեղծել այլագրման մի տարբերակ, որը որոշ ժամանակ փորձարկվելուց հետո կարող է արդեն ներկայացվել Յունիկոդ՝ համակարգում…

Կարդալ ավելին

Գեւորգ Էմինի Ձեռագիրը

Այս տառատեսակը ներկայացնում է Գեւորգ Էմինի ձեռագիրը։ «Նույն արճիճից են ձուլում, իմացի՛ր Գնդակն ու … տառը» — ասել է բանաստեղծը։ Հետաքրքիր բան․ Էմինի կյանքի վերջին տարիներին արճիճը դուրս մղվեց գրատպության ասպարեզից, եւ կարող էր թվալ, թե նրա բառերը կորցրեցին արդիականությունը։ Բայց արի ու տես, որ գրատպության նոր՝ թվանշային դարում, տառերը (եւ տառատեսակները) կառավարվում են այն նույն՝ համակարգչային եղանակով, որով ուղղորդվում են նաեւ հրթիռները․ ստացվում է, Էմինն իր դիտարկմամբ բացահայտել է շատ ավելի խորը օրինաչափություն… Տառատեսակը կարող եք ազատորեն ներբեռնել եւ անվճար գործածել։

Կարդալ ավելին

ՃարտարապետՆոր

Ի տարբերություն նախորդ՝ Ճարտարապետ տառատեսակի, այս մեկը ներառում է նաեւ լատինական տառաշարը, ու բացի այդ, սովորական թվանշանների հետ միասին օժտված է նաեւ երկու տարբեր ոճի գրվածքային (հին ոճի) թվանշաններով։ Ինչ վերաբերում է տառաձեւերին, ապա այս տառատեսակում գրանշանները կատարված են համեմատաբար ազատ գծերով, որոշ չափով վերարտադրելու համար ճարտարապետական ավանդական ազատ ոճը։ Երկրորդ վարկածում հավելվել է կյուրեղյան (MS Windows 1251 Cyrillic) եւ արեւմտաեւրոպական (MS Windows 1252 Western (ANSI)) գրանշանների (այլագրային էջերի) աջակցումը։ Ոչ առեւտրային (ոչ շահութաբեր, օրինակ՝ կրթական) նպատակներով այս տառատեսակը տրամադրվում է անվճար։ Շահութաբեր (առեւտրային) նպատակներով գործածելու համար անհրաժեշտ է վճարել։…

Կարդալ ավելին

Ոլորակ

Սա վայելչագրական տառատեսակ է։ Այս ոճի հայերեն տառատեսակները շատ քիչ են, իսկ եղածներն էլ, ցավոք, հաճախ պարզապես խախտում են հայոց տառերի գրույթները եւ վայելչագրական սկզբունքները։ Նկատեմ նաեւ, որ այս տառատեսակը նախատեսված չէ միայն մեծատառերով գրելու համար։ Այդ իսկ պատճառով նմուշ համագիրը մեծատառերով չի ներկայացված․ դրանք բերված են այբբենական կարգով։

Կարդալ ավելին

Արտիկա

Այս տառատեսակի լատին, կյուրեղ, հույն, այն է՝ հիմնարար մասի հեղինակը Դմիտրիյ Գրեշնեւն է, որը սիրալիր համաձայնեց համագործակցության եւ հավելեց իր տառատեսակների Արտիկա ընտանիքի այս երկու տառատեսակներին իմ իրագործած հայ գրանշանները։  Կարող եք գնել հետեւյալ կայքերից. green-type.com www.behance.net www.myfonts.com creativemarket.com Artica Pro Light Artica Rough Pro Light

Կարդալ ավելին