DejaVu-ն տառատեսակների ընտանիք է, հիմնված Bitstream Vera տառատեսակների վրա, ընդլայնված՝ Unicode֊ի լրացուցիչ տառաշարեր եւ նաեւ լրացուցիչ ոճեր ընդգրկելու համար։ DejaVu նախագիծը սկսել է Ստեփան Ռոն։
DejaVu-ի բոլոր ոճերը պարունակում են հայերեն տառաշարեր, որոնք ներառվել են առանձին նախագծի շրջանակներում։ Դրանց ուրվագծերի հեղինակն է Ռ․ Թարումյանը։ Որոշ ուրվագծեր ներկայացված են այստեղ։ Նախքան այդ նախագծի իրագործումը, DejaVu-ի միայն որոշ ոճերում էին ներառված հայերեն տառաշարեր, որոնց ուրվագծային մի շարք լուծումներ խիստ անհաջող էին հայ տառարվեստի սկզբունքների տեսակետից (համեմատության համար հին եւ նոր որոշ գրանշանների նմուշները բերված են այստեղ․ ներքեւում՝ հինը, վերեւում՝ նորը)։ Ցավոք դրանք դեռ պահպանվում են DejaVu-ի կայքի ձեւավորման մեջ եւ տառաձեւրի ներկայացումներում։