Հեղինակի՝ Ջակոմո Վինյոլայի՝ իտալական Վերածննդի խոշորագույն ներկայացուցիչներից մեկի, այս տեսական աշխատությունը արդեն շուրջ կես հազարամյակ տարբեր երկրների ճարտարապետների բազում սերնդների սեղանի գիրքն է։ Սույն հրատարկությամբ աշխատությունն առաջին անգամ լույս է տեսնում հայերեն թարգմանությամբ։ Ընդգրկված են նաեւ հեղինակի կյանքին եւ գործունեությանը վերաբերող նյութեր։ Նախտեսված է ճարտարապետության մասնագիտությամբ ուսանողների եւ մասնագետների, ինչպես նաեւ եւրոպական ճարտարապետության պատմությամբ եւ տեսությամբ հետաքրքրվող անձանց համար։ Քաշել գիրքը PDF ձեւաչափով։
Կարդալ ավելինMonth: Հուլիսի 2012
Սկզբից էր տառը
Գրի պատմության եւ տառարվեստի համառոտ ակնարկ։ Ուսումնական ձեռնարկ։ Գրքում համառօտակի շարադրված է գրի պատմությունը, ներկայացված են գրի տարբեր տեսակները։ Առանձին շարադրված է հայոց գրի պատմությունը, դիտարկված են հայոց տառերի ծագումնաբանական հարցեր՝ ելնելով նախաքրիստոնեական հայոց գրի գոյության վարկածից։ Զգալի տեղ է հատկացված հայոց, ինչպես նաեւ լատինական եւ կյուրեղյան տառերի գործնական ձեւաստեղծման եւ գեղագիտական հարցերին։ Քաշել գիրքը PDF ձեւաչափով։
Կարդալ ավելինԶրույցներ համակարգչի մասին
Պատմություն։ Նկարագրություն։ Տեղեկատուներ։ Ուսումնական ձեռնարկ։ Գիրքն ուղղված է նախ եւ առաջ նրանց, ովքեր նոր են ծանոթանում համակարգչային որորտին։ Հատկապես՝ դպրոցականներին։ Առանձին գլուխներ նվիրված են համակարգիչների ստեղծման պատմությանը, կառուցվածքին, աշխատանքի սկզբունքներին եւ գաղափարաբանությանը. մասնավորապես՝ գրերի մուտքագրման եւ ձեւավորման հարցերին։ Հավելվածում բերված համակարգչային եզրերի անգլ-ռուս-հայերեն ընդարձակ բառարանը եւ մի շարք տեղեկատուները կարող են հետաքրքրել նաեւ մասնագետներին։ Քաշել գիրքը PDF ձեւաչափով։
Կարդալ ավելինԱռասպելն անմահ է։ Կեցցե՛ գիտությունը
Ի պատասխան Հրաչ Մարտիրոսյանի «Քարահունջի առասպելի վերջը. պայքար հակագիտության դեմ» հոդվածին 2011, մարտ—նոյեմբեր PDF, 204 կԲ։
Կարդալ ավելին