Լիմոնճեան

Այս տառատեսակը առանձնահատուկ տեղ է գրավում իմ ստեղծած տառատեսակների շարքում, քանի որ ներկայացնում է ոչ թե Մաշտոցյան այբուբենի, այլ Համբարձում Լիմոնջյանի ձայնագրության գրանշանները։ Առհասարակ, Յունիկոդի հարյուրավոր գրային համակարգերի շարքում ընդգրկված Մաշտոցյան այբուբենը միակ հայկական գրային համակարգը չէ, որ արժանի է ընդգրկվելու դրանում։ Կան նաեւ Արարատյան սեպագիրը, Արարատյան գաղափարագիրը, Հայկական խազագրությունը, Սրբուհի Լիսիցյանի պարագրությունը։ Սրանց թվին է պատկանում նաեւ Համբարձում Լիմոնջյանի ձայնագրության համակարգը։ Բայց ի տարբերություն թվարկվածների, «Վեմ» կրթամշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ այս մի համակարգի համար հաջողվեց ստեղծել այլագրման մի տարբերակ, որը որոշ ժամանակ փորձարկվելուց հետո կարող է արդեն ներկայացվել Յունիկոդ՝ համակարգում…

Կարդալ ավելին

Խրախճանք՝ ժանտախտի ժամանակ

«Փոքրիկ ողբերգությունների» շարքում ընդգրկված այս գործը Պուշկինը թարգմանել է շոտլանդացի բանաստեղծ Ջոն Ւիլսոնի (John Wilson) «Ժանտախտի քաղաքը» (The City of the Plague) բանաստեղծական խաղի մի դրվագից։ Իրականում սակայն՝ զգալիորեն վերամշակելով։ Մասնավորապես Նախագահի երգը (Master of Revels. Song) միայն ընդհանուր գաղափարով է բխում բնագրից․ Պուշկինի մոտ երգը շատ ավելի կարճ է։ Բնագրում 16 տողանոց 5 տներ են (աա բբ գգ … հանգով)՝ երգչախմբային քառատող կրկներգով, իսկ Պուշկինի մոտ 6 տողանոց 6 տներ են (աա բգբգ հանգով)՝ առանց կրկներգի։ Ես թարգմանել եմ Պուշկինի տարբերակը․ այն ավելի սեղմ է, խիտ եւ համահունչ է…

Կարդալ ավելին

Ես չեմ սիրում

Владимир Семёнович Высоцкий Я не люблю Я не люблю фатального исхода, От жизни никогда не устаю. Я не люблю любое время года, Когда веселых песен не пою. Я не люблю холодного цинизма, В восторженность не верю, и ещё, Когда чужой мои читает письма, Заглядывая мне через плечо. Я не люблю, когда наполовину, Или когда прервали разговор. Я не люблю, когда стреляют в спину, Я также против выстрелов в упор. Я ненавижу сплетни в виде версий, Червей сомненья, почестей иглу, Или когда – всё время против шерсти, Или когда – железом…

Կարդալ ավելին