Այս տառատեսակը առանձնահատուկ տեղ է գրավում իմ ստեղծած տառատեսակների շարքում, քանի որ ներկայացնում է ոչ թե Մաշտոցյան այբուբենի, այլ Համբարձում Լիմոնջյանի ձայնագրության գրանշանները։
Առհասարակ, Յունիկոդի հարյուրավոր գրային համակարգերի շարքում ընդգրկված Մաշտոցյան այբուբենը միակ հայկական գրային համակարգը չէ, որ արժանի է ընդգրկվելու դրանում։ Կան նաեւ Արարատյան սեպագիրը, Արարատյան գաղափարագիրը, Հայկական խազագրությունը, Սրբուհի Լիսիցյանի պարագրությունը։
Սրանց թվին է պատկանում նաեւ Համբարձում Լիմոնջյանի ձայնագրության համակարգը։ Բայց ի տարբերություն թվարկվածների, «Վեմ» կրթամշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ այս մի համակարգի համար հաջողվեց ստեղծել այլագրման մի տարբերակ, որը որոշ ժամանակ փորձարկվելուց հետո կարող է արդեն ներկայացվել Յունիկոդ՝ համակարգում ներառվելու համար (Առայժմ գրանշանները տեղակայված են Մասնավոր գործածման տարածքում)։
Այն կարող եք ներբեռնել (ստեղնաշարի հատուկ սարքավարի հետ միասին) այստեղից։
Իսկ Լինմոնջյանի ձայնագրության մասին տեղեկություններ կարող եք գտնել այստեղ։
Յարգելի պ-ն Թարումեան,
Շատ ուրախ եմ, որ վերջապէս Ձեր տառատեսակը գտայ․ մի քանի տարի էի փնտրում Լիմոնճեանի ձայնագրութիւն տպելու մի կերպ, իսկ մինչեւ հիմա միշտ ձախողում էի։
Արդեօք Դուք գիտէ՞ք եթէ «Վէմ» հիմնադրամը դեռ Իւնիկոդին ներկայացնել է ծրագրում․ արդէն չորս տարի է առանց ոչ մի լուր։
Յարգանքով՝
Դաւիթ Վ․
Դաւիթ ջան, ուրախ եմ, որ շնորհիվ այս տառատեսակի, ձեր գործը առաջ կգնա։ Ինչ վերաբերում է Յինիկոդին ներկայացնելու ծարագրին, ապա ես տեղյակ չեմ։ Առհասարակ, Լիմոնջյանի համակարգը միակը չէ, որ մենք պիտի ներկայացնենք Յունիկոդին։ Դեռ կան խազեը, Վանի սեպագրերը, Վանի գաղափարագրերը, այլ համակարգեր՝ նույնպես․ դրանցով կարծես թե ոչ ոք չի զբաղվում։ Մեր հսկայական գրավոր ժառանգությունից Յունիկոդում ներկայացված է միայն Մաշտոցյան գիրը, այն էլ շուրջ երկու տասնամյակ պահանջվեց, դրանց անցնելու համար․․․