Այս տառատեսակը ներկայացնում է Հովհաննես Թումանյանի ձեռագիրը։ Տառատեսակը կարող եք ազատորեն ներբեռնել եւ անվճար գործածել։
Կարդալ ավելինMonth: Սեպտեմբերի 2019
Գիլգամեշ
(Աղյուսակ 11-ի սկիզբը) Թարգմանություն Ի․ Դյակոնովի ռուսերեն եւ արեւմտահայերեն թարգմանությունների հիման վրա։ Եւ ասում է Գիլգամեշը հեռավոր Ութնափիշտին— Քեզ նայում ու զարմանում եմ, նախնի դու իմ թանկագին։ Երկուսիս հասակը նույնն է,Երկուսիս էլ ուժը նույնն է,Եւ երկուսս էլ հոգնածՀանգստանում ենք պառկած։Քեզ ինչպե՞ս է հաջողվելԱստվածներին հմայել,Եւ հաստատվել վերեւում՝Անմահների կաճառում։ Եւ տալիս է պատասխանն իր Ութնափիշտին հեռավոր․— Լսիր, կասեմ քեզ գաղտնիքը աստվածների մեր հզոր։ Գիտես Շուրիպակը, քաղաքը հայտնի,Փռված ափերին փառահեղ ԵփրատիՇատ հին է քաղաքն այդ, եւ միշտ հաջողակԱպրել է տաքուկ մեծ դիցաց թեւի տակ։Բայց մի՛ օր նրանք հույժ հոգնած աշխարհիցՄաքրել ցանկացան այն բոլոր…
Կարդալ ավելինԳեւորգ Էմինի Ձեռագիրը
Այս տառատեսակը ներկայացնում է Գեւորգ Էմինի ձեռագիրը։ «Նույն արճիճից են ձուլում, իմացի՛ր Գնդակն ու … տառը» — ասել է բանաստեղծը։ Հետաքրքիր բան․ Էմինի կյանքի վերջին տարիներին արճիճը դուրս մղվեց գրատպության ասպարեզից, եւ կարող էր թվալ, թե նրա բառերը կորցրեցին արդիականությունը։ Բայց արի ու տես, որ գրատպության նոր՝ թվանշային դարում, տառերը (եւ տառատեսակները) կառավարվում են այն նույն՝ համակարգչային եղանակով, որով ուղղորդվում են նաեւ հրթիռները․ ստացվում է, Էմինն իր դիտարկմամբ բացահայտել է շատ ավելի խորը օրինաչափություն… Տառատեսակը կարող եք ազատորեն ներբեռնել եւ անվճար գործածել։
Կարդալ ավելին