«Փոքրիկ ողբերգությունների» շարքում ընդգրկված այս գործը Պուշկինը թարգմանել է շոտլանդացի բանաստեղծ Ջոն Ւիլսոնի (John Wilson) «Ժանտախտի քաղաքը» (The City of the Plague) բանաստեղծական խաղի մի դրվագից։ Իրականում սակայն՝ զգալիորեն վերամշակելով։ Մասնավորապես Նախագահի երգը (Master of Revels. Song) միայն ընդհանուր գաղափարով է բխում բնագրից․ Պուշկինի մոտ երգը շատ ավելի կարճ է։ Բնագրում 16 տողանոց 5 տներ են (աա բբ գգ … հանգով)՝ երգչախմբային քառատող կրկներգով, իսկ Պուշկինի մոտ 6 տողանոց 6 տներ են (աա բգբգ հանգով)՝ առանց կրկներգի։
Ես թարգմանել եմ Պուշկինի տարբերակը․ այն ավելի սեղմ է, խիտ եւ համահունչ է այսօրվա դեպքերին։ Որ գոնե հասկանանք, թե ինչ սոսկալի համաճարակների դեպքում էին քառասունք (quarantaine) հայտարարում։ (Պուշկինը սա գրել է 1830 թվականին Բոլդինոյում՝ խոլերայի մեծ համաճարակի տպավորության տակ)։
А. С. Пушкин
Песня Председателя Когда могущая Зима, Царица грозная, Чума Как от проказницы Зимы, Есть упоение в бою, Все, все, что гибелью грозит, Итак, — хвала тебе, Чума, 1830 |
Ա․ Ս․ Պուշկին
Նախագահի երգը Երբ որ Ձմեռը զորավոր, Հիմա Ժանտախտ նենգ թագուհին Ինչպես Ձմռան ցրտե շնչից, Հրճվանք կա եւ մարտի պահին, Ինչ կործանմամբ է մեզ սպառնում, Ուրեմն փառք քեզ տանք Ժանտախտ, 2020 |