***

Թե աչքիդ աշխարհն անխախտ է,Նույնն է օրն այս ինչ երեկ,Նույնն է, կաթը, նույն է վարդը,Պատանի ես իմ ընկեր։ Թե թվաց մի բան փոխվել է,Զգեստդ, տունդ, կամ այգին,Օրն այս անցածից տարբեր է,Մեծացել ես, իմ անգին։ Թե արդեն շատ բան ուրիշ է,Եւ արագ կփոփոխվի,Զգում ես, որ ինչ նոր է՝ ճիշտ չէ,Ծերացել ես երեւի։ Իսկ եթե ամեն ինչ այլ է,Էլ ոչինչ չես ճանաչում,Եւ ամեն ինչ քեզ օտար է,Ավելորդ ես աշխարհում։

Կարդալ ավելին

* * *

Տիգրան Երկրորդ՝ ամեն երկրորդը,Ամեն երրորդը՝ գնդապետ,Սակայն չեղավ գեթ մեկն, ով զորքըԿառաջնորդեր Տիգրանակերտ։ Կպաշտպաներ Ստեփանակերտը,Որպես հանգչող հույսի թույլ հետք,Նույնիսկ, երբ որ վարիչապետը,Արդեն դրել էր վերջակետ։ Դա թուղթ էր սոսկ, դա ՍՏՈՐակետ էր․Այն փաստ դարձավ, երբ որ մարսվեց,Երբ «ազգ-բանակն» այդ վերջակետըԻր լռությամբ վավերացրեց։ 2023.09.21

Կարդալ ավելին

Շնորհանդես․ Երեք գիրք եւ մի կայք

Ւիլյամ Շեյք-Սպիըրի Հնչյակները Ըստ Լեոնիդ Ֆիլատովի․ Հրաձիգ Թորոսի՝ ճարպիկ կտրիճի մասին Ռուբէն Թարումեան․ Խառնուրդ․ Բանաստեղծություններ, թարգմանություններ Շնորհանդեսի տեսագրությունը

Կարդալ ավելին

Դելայլա։-))

Ես քեզ տեսա երբ անցնում էիր դու փողոցով մերԵւ ժպտացիր դու ինձ բաց ժպիտով վարարուն։«Ո՜հ, սա իմ կինն է»,—Մտածեցի, շտապեցի հետքերով քո իսկույն։ Հա՜յ, հա՜յ, հա՜յ, Դելայլա…Վա՜յ, վա՜յ, վա՜յ, Դելայլա…Գերեցիր դու ինձ ժպիտով քո անգին,Բայց դա շատ քիչ է, կուզեմ միշտ լինել քո կողքին։ Դա շատ վաղուց էր․ արդեն գլորվել է շաբաթը,Ու մինչ այսօր քեզ տեսել եմ միայն յոթ անգամ։Դու ինձ տանջում ես,Բայց կփնտրեմ, կգտնեմ քո սրտի նեղ ճամփան։ Հա՜յ, հա՜յ, հա՜յ, Դելայլա…Վա՜յ, վա՜յ, վա՜յ, Դելայլա…Գերեցիր դու ինձ ժպիտով քո անգին,Բայց դա շատ քիչ է, շատ քիչ է կուզեմ ավելին։

Կարդալ ավելին

Ո՞ւր եք, «այլախոհներ»

Ո՞ւր եք դուք, «այլախոհներ»«Իրավունքի պաշտպաններ»,Սախառովներ, Բոններներ,«Սովետից» մեզ փրկողներ։ Դուք՝ Կորչնոյին աջակցողNHL-ով հիացող,Ազատ աշխարհ մեզ տանող,Արդարություն խոստացող։ Հաճելի՞ են զանազանԱրժեքներն արեւմտյան՝Օրենքով կամայական,Բարքերով անբնական։ Գո՞հ եք «համաճարակից»։Այն բխո՞ւմ է ձեր սրտից։Պատվաստվե՞լ եք «վարակից»Ու հերթական «շտամերից»։ Ձեզ չի՞ կպնի վերահաս,Թագավարակ պատուհաս։Ունե՞ք QR «աուսվայս»,Որ առողջ եք, անվնաս։ Չկա «Սովետն» էլ դաժան։Ու մարդիկ ազա՞տ դարձան,Եւ կա՞ անկախ դատարան,Ընտրված խորհրդարան։ Եւ հարգվո՞ւմ են օրենքներ,Թեկուզ՝ չվեք Նահանգներ։Չկա՞ն էլ փակ սահմաններ,Գրաքննող Facebook-ներ։ Կամ էլ ի՞նչ եք կամենումԿավԲյուրոյի որոշո՞ւմ,Թե՞ Մադրիդյան հաստատում․Մո՞ւր, թե՞ մրջուր եք ընտրում։ Խոստովանեք վերջապես,Որ դուք չունեք ոչ մի «ես»,Միշտ խաբել, խաբում են ձեզ․Խաղալիք եք պարզապես։

Կարդալ ավելին

Թագավարակը

Вид у Ковида —Страшного вида։То тут, то там —Новый штамм.Համարյա ըստ Վիսոցկու։-)) ԹագավարակըՃարպիկ ու արագ է․Կարծում ես՝ կատակ է,Ստանում ես ապտակը։ Ամեն անգամ՝Նոր շտամմ,Շատ թարմ։ Կարծում ես՝ պրծավ․Ահա քեզ նոր ցավ։Վտանգը անչափ էՄիշտ ահ ու սարսափ է։ Եւ ամեն անգամ՝Նոր շտամմ,Շատ թարմ։ Ոչինչ չի փրկում,Միայն՝ պատվաստում։Փրկիր մեզ Բիլ Գեյթս,Դու ձեւը գիտես։ Բայց ամեն անգամ՝Նոր շտամմ,Շատ թարմ։Նոր շտամմ,Շատ թարմ։Նոր շտամմ,Նոր շտամմ,Նոր շտամմ…

Կարդալ ավելին

Զգոն եղեք…

Lidé, měl jsem vás rád. Bděte!Julius Fučík Զգոն եղեք՝ վերջին պահին ասաց՝Զգոն եղեք մարդիկ, ես ձեզ սիրել եմ։Ինձ արդեն շատ քիչ րոպե մնաց,Ինձ մնում է սոսկ ձեզ զգուշացնելը։ Զգոն եղեք, երբ կհաղթեք, նույն իսկ,Զգոն եղեք, նրանք կրկին գալու են։Այլ դիմակ դրած կգան նորից,Այլ ճառով, բայց մեկ է՝ խաբելու են։ Խաբելու են ավելի հմուտ,Խաբելու զենքերը հղկվելու են,Լինելու են ավելի անգութ,Լինելու են ստոր, բայց պաշտվելու են։ Եւ եկան, եւ կրկնվեց ահա,Եւ եկան, երբ կարծեցին անցել է,Անհնար է, հինը ետ դառնա,Անհնար է, ազատին գերելը։ Եւ մարդիկ գնում էին գործի,Եւ մարդիկ հարգում էին օրենքը։Իսկ…

Կարդալ ավելին

Օդակաթիլային քառյակներ

* * *Շոշն անցավ կարմիր լույսին՝«Պորշ»-ով փռին ասֆալտին,Լավ է կար քթին դիմակ,Չունեցավ թագավարակ։ * * * Ունեցավ սրտի կաթվածԻմաստունը պատվաստված,Շատ հանգիստ էր նա սակայն․Թեստն էր իր բացասական։ * * * Գործարարը տվեց տակ,Բայց չուներ թագավարակ։Ու այդպես գաղտնիք մնաց․Ինչո՞ւ գործը վատ գնաց։ * * * Համառներին կստիպեն,Որ անպայման պատվաստվեն,Որ լսողին պատվաստված,Չվարակեն էլ հանկարծ։ * * * Նա հազում է ու ջերմում,Բայց թագեր չունի թեստում։Բժիշկներն են զարմանում․Բա ինչո՞ւ է նա հազում։

Կարդալ ավելին