Զեկույց «Հայաստանի քաղաքակրթական ավանդը Մետաքսի ճանապարհի պատմության մեջ» միջազգային գիտաժողովում Մետաքսի ճանապարհը, լինելով ավելի շատ ոչ թե մայրուղի, այլ՝ առեւտրա-քաղաքական նախագիծ, ճյուղավորվելով եւ մի ամբողջ ցանց կազմելով ընդգրկել է ամբողջ Ասիա աշխարհամասը, ունենալով իր փաստացի ավարտը՝ դրա արեւմտյան ծայրամասում՝ Փոքր Ասիա թերակղզում։ Եւ հետաքրքիր է պարզել այդ աշխարհամասի անվան ծագումը։ «Ասիա» տեղանունը հայտնի է հնագույն հունական գրականությունից։ Դեռեւս՝ Հոմերոսի «Իլիականում» հիշատակվում է Ασιος հերոսը, որը համարվում է Ասիա տեղանվան անձնավորումը։ Բառի համար առաջարկվել են տարբեր ստուգաբանություններ։ Երկար ժամանակ ընդունելի էր համարվում դուրս բերումը սեմական (ասուրական) ասու՝ «արեւելք» բառից։ (Եւ…
Կարդալ ավելին