Ինչ-որ դարում ապրել էր մեկը,Մյուսները՝ այլ ինչ-որ դարում,Ինչ-որ դարում ապրել ենք մենք էլ․Ինչպես կասեն ապագայում։Որքան չնչին է ժամանակըՄեծ Տիգրանի եւ մեր միջեւ․Ինչ-որ երկու հազարամյակ էԱյն օրերից՝ ՀՀ մինչեւ։Իրոք, երկու հազարը ի՞նչ էՀարյուր հազար տարվա կողքին։Հազա՜ր դարի։ Բայց դա էլ քիչ է,Քան միլիոն, կամ ավելին։Որոնք սակայն նույնպես հոսել ենԿամ կհոսեն, կանցնեն իսկույն,Եւ մեկ կետում արդեն շարվել ենՆախամարդիկ, շումեր եւ հույն։ 2020
Կարդալ ավելինMonth: Նոյեմբերի 2020
Հասնել…
Տեսնել Անին ու նոր՝ մեռնել․Դա բանաստեղծն է երազել։Իսկ ի՞նչ երգենք Շուշվա մասին,Դարձած այսօր հաջորդ Անին։ Այո, տեսել ենք մենք Շուշին,Իսկ ի՞նչ ասենք նոր սերնդին․Որ սովորո՞ւյթ ենք մենք դարձրել․Նոր հող կորցնել, հետո՝ լացել․«Կուզեմ տեսնել ու նոր՝ մեռնել»։ Գուցե հենց դա՞ է բանալին,Որ չենք նայում ապագային։Չենք հասկանում, որ ապագան,Դարեր հետո պիտի դեռ կգա։ Եւ որ լինի մեր ուզածով,Պիտի կերտենք այն դարերով։Ամեն մի օր, ամեն տարի՝Պիտի շարժվենք ըստ ծրագրի։ Չասենք․ «Կուզեմ տեսնել Անին»,(Կամ Մուշը, Վանը, կամ՝ Շուշին)։Պիտի չուզենք տեսնել հիմա․Պիտի մեր սիրտը դիմանա։ Կգա մի օր, պայծառ մի օր,Երբ Հայրենիքը մեր բոլորԿնվաճենք մենք…
Կարդալ ավելին