Ձեր հիացմունքը ուշանում է…

Ձեր հիացմունքը ուշանում է, Երբ նոր մի գործ եմ ավարտում, Երբ որ հաստատ եմ ես զգում, Որ ինչ-որ բան ինձ հաջողվում է։ Եւ ընկճվում եմ ես, տխրում, Եւ իմ եռանդը ինձ լքում է։ Բայց մտածում եմ ես այդժամ, Որ լավ է դա գուցե անգամ, Որ ավելին է ձեր սպասումը, Որ ես առաջ պիտի գնամ։ 2020

Կարդալ ավելին

Օրոր

Մութ է, իմ փոքրիկս․քեզ ասեմ օրոր,վաղը, անուշիկս,կբացվի նոր օր։ Թող քեզ Արեգակըմիշտ լուսավորի,իսկ հիմա Լուսնյակըքեզ երազ բերի։ Դու փակիր աչիկդ,դու հանգիստ քնի․ես, այստեղ, կողքիդ եմ՝ինչ էլ որ լինի։ Թող քեզնից մրրիկըմիշտ հեռու մնա,եւ մեղմիկ հովիկըքեզ ընկեր դառնա։ Իսկ հիմա փոքրիկսքեզ ասեմ օրոր,վաղը, անուշիկս,կբացվի նոր օր։ 2020

Կարդալ ավելին

О некоторых особенностях формы береговых линий

Այս հոդվածը կարող է կասկածելի թվալ այս կայքում։ Սակայն, թեեւ այն վերաբերում է երկրաբանությանը, բայց դիտված է զուտ ճարտարապետի աչքով, ուստիեւ գիտականությունը խախտված չէ։ Դա գնահատվել է նաեւ Ուրալյան երկրաբանական հանդեսում հրապարակված գրախոսությունում, ընդուվելով վերապահմամբ։ Եւ այս հոդվածի դեպքում էլ (ինչպես եւ նախորդ՝ կենասաբանությանը վերաբերող հոդվածի) ասում եմ․ ո՞վ գիտի, գուցե որեւէ մասնագետ օգտակար հատիկ գտնի այս դիտարկումներում եւ օգտագործի։ Հոդվածն այստեղ է։

Կարդալ ավելին