Պարզապես

Արել եմ ամեն ինչ, որ չանիծեն եւ Արել ամենը, որ չըհայհոյեն։ Նաեւ ձգտել եմ միշտ, որ ինձ չատեն եւ Կշտամբանքով անունս չհիշեն։ Այնպես չէ, որ անեծքը վախեցրել է, Ու չեմ կարծում, երբեք ինձ չեն ատել․ Բայց հայհոյված լինելը միշտ վանել է, Ես, պարզապես, սիրվելն եմ նախընտրել։ 2019.10.11

Կարդալ ավելին

Ձմեռ

Վերջն էր աշնան, օր առ օր Ձմեռ կիջներ սարից ձոր Ու կհասներ դաշտերին, Սեւ-սեւ վարած հանդերին։ Ծանրամարմին քուլաներ Գյուղի վերեւ կկախեր Ու կմրցեր սաստկացած Բուխարու հետ վախեցած։ Ու կըոռնար գազազած՝ Դըրսի դռնից կիսաբաց Ու իր շնչով ահարկու Ձյուն կդիզեր մութ բակում։ Լուսադեմին կլռեր, Հոգնած՝ հոգոց կքաշեր, Ու խաղաղված, ապակուն Նախշ կգծեր զարդարուն։ Խորհրդավոր լռություն Կհաստատեր աշխարհում, Սառը արեւ, կապույտ ստվեր՝ Կախարդական մի պատկեր։ 27.10.1991

Կարդալ ավելին

Ցուրտ ու մութ

Շուտով կրկին պիտի սպասենք գարնանը, Անիրական են թվալու կրկին Հոսող ասֆալտն, անձրեւն ու ծիածանը, Լազուր երկինքը ու կանաչ այգին։ Շուտով կրկին պիտի հաշվենք օրերը․ Ոգեւորված ջերմացումով չնչին Պիտի կարծենք, թե վերջ, բեկվեց ձմեռը, Եւ համոզվենք, որ խաբվեցինք կրկին։ Բայց կտեսնենք՝ օրըստօրե անցնում է Ու նահանջում է ցուրտը աշխարհի։ Ինչ ցուրտ լինի, միեւնույն է, հեռանում է․․․ Թեեւ կրկին շոգին կհետեւի… 11.09.1992

Կարդալ ավելին

***

Քաղաքով ցուրտ Սարսափն է քայլում։ Մարած են բոլոր լապտերները, Եւ լուռ են դատարկ փողոցները։ Քաղաքով ցուրտ Սարսափն է քայլում։ Սովի ուրվականն է շրջում, Դողում են դատարկ, գոց սրտերը․ Քաղաքով ցուրտ Սարսափն է քայլում, Մարած են բոլոր լապտերները։ 16.11.1991

Կարդալ ավելին

Անցավ

Անցավ։ Եւ այժմ նա օտար է։ Ինչպես բոլորն աչքիցդ դուրս։ Ճաշակեցիր գավաթն այդ դառը Քո բթության ձեռից անհույս։ Դուք ինչպես միշտ տեսնվելու եք, Բայց ձեր միջեւ արդեն անգութ Եւ աներեր հայտնվելու է Մի ցուրտ պատնեշ աներեւույթ։ Եւ կանիծես այդ նենգ պատնեշը, Եւ ինչպես ճանճը՝ ապարդյուն, Մինչ արնաքամ, մինչ կյանքիդ վերջը Կզարկըվես դու ապակուն։

Կարդալ ավելին

Գիտե՛ի…

Գիտե՛ի, գալու է․Ահա եւ եկավ…Եւ որ անցնելու է․Ահա եւ անցավ։ Անցավ, ինչ սկսվել էր,Անցավ, ինչ բացվեց,Անցավ, ինչ լույսով մի աշխարհ ողողեց։Խամրում են գույները,Հարթվում ելեւեջ,Բայց սկիզբ կունենա, ինչն այսօր ունի վերջ։

Կարդալ ավելին

Դա կլինի վերջին անգամ…

Դա կլինի վերջին անգամ։ Եւ կարեւոր չէ, թե հենց ինչը․ Գուցե համբույր, գուցե պատգամ, Գուցե այսինչը, կամ այնինչը։ Գուցե վերջին ընկնող տերեւ, Շփոթություն, կասկած. թեեւ։ Մի կայծ վերջին, վերջին արեւ։ Գուցե, այո, ծեծված բարեւ։ Կամ բանաստեղծը կշրջի, Տանջված տետրում վերջին իր էջը, Եւ կայցելի մի միտք վերջին Ու վերջապես կգա անվերջը։

Կարդալ ավելին