***

Թե աչքիդ աշխարհն անխախտ է,
Նույնն է օրն այս ինչ երեկ,
Նույնն է, կաթը, նույն է վարդը,
Պատանի ես իմ ընկեր։

Թե թվաց մի բան փոխվել է,
Զգեստդ, տունդ, կամ այգին,
Օրն այս անցածից տարբեր է,
Մեծացել ես, իմ անգին։

Թե արդեն շատ բան ուրիշ է,
Եւ արագ կփոփոխվի,
Զգում ես, որ ինչ նոր է՝ ճիշտ չէ,
Ծերացել ես երեւի։

Իսկ եթե ամեն ինչ այլ է,
Էլ ոչինչ չես ճանաչում,
Եւ ամեն ինչ քեզ օտար է,
Ավելորդ ես աշխարհում։

Հարակից փակցվածքներ

Թողնել մեկնաբանություն