2020-2023ԹԹ ԼՐԱԳՐՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ

Այս տարի դադարեց գործել Լրագիր օրաթերթի կայքը։ Դադարեց գործել մի օրաթերթ, որը ստեղծվեց Երրորդ Հանրապետության առաջին տարիներին եւ հայ հանրային կյանքի մասնակիցն էր շուրջ երեսուն տարի, դադարելով աշխատանքը Չորրորդ Հանրապետության օրոք։ Իմ նյութերը պարբերաբար լույս էին տեսնում Լրագրի էջերին։ Թեեւ հատկապես հաճախ էի նյութեր հրապարակում վերջին, ամենաողբերգական երեք տարիների ընթացքում։

Նյութերն այդ ծնվում էին, երբ տեղեկատվական-քարոզչական դաշտում հայտնվում էր հերթական մի վտանգավոր գաղափար, որի դեմ, հասկանալի պատճառներով, պայքարելն անհնար է՝ այն արտադրած ուժերի աներեւակայելի հզորության պատճառով, բայց եւ լռելն անտանելի էր լինում։ Եւ նույնիսկ այս նյութերը կազմելիս գիտակցել եմ, որ չեմ կարող համոզված լինել, որ ինքս էլ չեմ գտնվում այդ նույն ուժերի արտադրած մոլորեցնող գաղափարների ազդեցության տակ։ Թեեւ այս պահի դրությամբ դեռ չեմ գտնում, թե սխալվել եմ։  

Քանի դեռ Լրագիրը գործում էր, իմ նյութերը կարելի էր տեսնել կայքում․ ես սոսկ հղում էի տալիս դրանց վրա՝ իմ կայքից։ Հիմա, երբ կայքը չի գործում (թեեւ ես հույս ունեմ, որ մի օր այն կվերականգնվի), այդ նյութերը դուրս են մնացել հանրային դաշտից, եւ ես որոշեցի դրանք ներկայացնել մեկ ժողովածուի տեսքով։ Ժողովածուի մեջ եմ ներառել վերջին տարիների, թերեւս, բոլոր նյութերը (թեեւ չի բացառվում, որ ինչ-որ նյութեր աչքաթող եմ արել)։ Դրանք դասավորված են, սկսած վերջին նյութերից․ 2023-ից՝ 2020 տարիները։ Արվել են հատ ու կենտ խմբագրումներ, առավելապես՝ սրբագրական բնույթի։

Հարակից փակցվածքներ

Թողնել մեկնաբանություն