Զգոն եղեք…

Lidé, měl jsem vás rád. Bděte!
Julius Fučík

Զգոն եղեք՝ վերջին պահին ասաց՝
Զգոն եղեք մարդիկ, ես ձեզ սիրել եմ։
Ինձ արդեն շատ քիչ րոպե մնաց,
Ինձ մնում է սոսկ ձեզ զգուշացնելը։

Զգոն եղեք, երբ կհաղթեք, նույն իսկ,
Զգոն եղեք, նրանք կրկին գալու են։
Այլ դիմակ դրած կգան նորից,
Այլ ճառով, բայց մեկ է՝ խաբելու են։

Խաբելու են ավելի հմուտ,
Խաբելու զենքերը հղկվելու են,
Լինելու են ավելի անգութ,
Լինելու են ստոր, բայց պաշտվելու են։

Եւ եկան, եւ կրկնվեց ահա,
Եւ եկան, երբ կարծեցին անցել է,
Անհնար է, հինը ետ դառնա,
Անհնար է, ազատին գերելը։

Եւ մարդիկ գնում էին գործի,
Եւ մարդիկ հարգում էին օրենքը։
Իսկ նրանք ծածուկ անցան հունձի,
Իսկ նրանք արդեն ամենուրեք են։

Եւ թվաց, թե չի էլ զգուշացրել,
Եւ թվաց, թե ճիշտը հակառակն է․
Եւ դահիճը ինքն է հենց եղել,
Եւ դահիճը ինքն այդ նահատակն է։

Շրջվեցին անցյալը ու ներկան,
Շրջվեցին գույներն ու իմաստները․
Սեւն ու դարչնագույնը սուրբ դարձան,
Սեւն ու դարչնագույնն են, արդ, տերերը։

2021

Հարակից փակցվածքներ

Թողնել մեկնաբանություն