Թագավարակը

Вид у Ковида —
Страшного вида։
То тут, то там —
Новый штамм.

Համարյա ըստ Վիսոցկու։-))

Թագավարակը
Ճարպիկ ու արագ է․
Կարծում ես՝ կատակ է,
Ստանում ես ապտակը։

Ամեն անգամ՝
Նոր շտամմ,
Շատ թարմ։

Կարծում ես՝ պրծավ․
Ահա քեզ նոր ցավ։
Վտանգը անչափ է
Միշտ ահ ու սարսափ է։

Եւ ամեն անգամ՝
Նոր շտամմ,
Շատ թարմ։

Ոչինչ չի փրկում,
Միայն՝ պատվաստում։
Փրկիր մեզ Բիլ Գեյթս,
Դու ձեւը գիտես։

Բայց ամեն անգամ՝
Նոր շտամմ,
Շատ թարմ։
Նոր շտամմ,
Շատ թարմ։
Նոր շտամմ,
Նոր շտամմ,
Նոր շտամմ…

Հարակից փակցվածքներ

Թողնել մեկնաբանություն