Ո՞րն է պատճառը, որ․․․

Ինչպես հայտնի է (ասում են), Ռուսաստանը Հայաստանի գոյության երաշխավորն է, իսկ Հայաստանը՝ Ռուսաստանի առաջապահը։ Եւ առհասարակ, մեր ազգերը եղբայրներ են․ ռուսները ավագ եղբայրն են, հայերը՝ կրտսեր։ Եւ ընթացող պատերազմները, որոնց մասնակցում են «եղբայրները», որքա՜ն նման են մի շարք մանրամասներով։ Եւ նույնիսկ այն մանրամասները, որոնցով եղբայրները տարբերվում են, միեւնույն է բերում են արդյունքում ընդհանուր պատկերի նմանության։ Եւ այսպես, ո՞րն է պատճառը, որ․

Հայաստանում ասում են «Հաղթելու ենք», բայց պարտվում են։

Ռուսաստանում ասում են «Հաղթելու ենք», բայց պարտվում են։

Հայաստանում հարցնում են, ինչո՞ւ բանակը չի հարվածում թշնամու կարեւոր ռազմական կետերին՝ երկաթգծին, կամուրջներին եւ այլն։ Ընդ որում, Հայաստանը չի արտադրում դրա համար անհրաժեշտ զինատեսակներ, բայց չի գործադրում նույնիսկ այն ինչ ունի։

Ռուսաստանում հարցնում են, ինչո՞ւ բանակը չի հարվածում թշնամու կարեւոր ռազմական կետերին՝ երկաթգծին, կամուրջներին եւ այլն։ Ընդ որում, Ռուսաստանը արտադրում է դրա համար անհրաժեշտ զինատեսակներ, բայց չի գործադրում այն ինչ ունի։

Հայաստանում հարցնում են․ ինչո՞ւ իշխանությունները չեն հայտարարում ռազմական դրություն, չեն խոստովանում, որ պատերազմ է ընթանում, այլ սոսկ խոսում են «սահմանային ընդհարումների» մասին։

Ռուսաստանում հարցնում են․ ինչո՞ւ իշխանությունները չեն հայտարարում ռազմական դրություն, չեն խոստովանում, որ պատերազմ է, այլ սոսկ խոսում են «հատուկ ռազմական գործողություն» վարելու մասին։

Հայաստանում հարցնում են․ ինչո՞ւ իշխանությունները չեն հայտարարում զորահավաք․ առկա փոքր բանակով անհնար է դիմակայել գերազանցող բանակին։ Ընդ որում, Հայաստանը չունի բավարար ազգաբնակչություն բանակը անհրաժեշտ ծավալով համալրելու համար։

Ռուսաստանում հարցնում են․ ինչո՞ւ իշխանությունները չեն հայտարարում զորահավաք․ առկա փոքր բանակով անհնար է դիմակայել գերազանցող բանակին։ Ընդ որում, Ռուսաստանը ունի բավարար ազգաբնակչություն բանակը անհրաժեշտ ծավալով համալրելու համար։

Հայաստանը ինքը չսկսեց ռազմական գործողությունները, բայց նրա պաշտպանական ծրագրերը տեղապտույտի մեջ են։

Ռուսաստանը ինքը սկսեց ռազմական գործողությունները, բայց նրա հարձակողական ծրագրերը տեղապտույտի մեջ են։

Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ են բացատրվում այս զուգահեռները։ Պատճառ պիտի լինի չէ՞։ Պատահականություն չի, այդպես չէ՞։

Հրապարակվել է «Լրագիր» թերթում, 2022 թվականի սեպտեմբերի 17-ին

Հարակից փակցվածքներ

Թողնել մեկնաբանություն