
Ուղղորդիչ ցուցումները նախատեսված են ավանդական ճարտարապետական գծապատկերի սկզբունքները ներկայացնելու համար։ Ներկայացված են առաջադրանքի տեսական հիմքերը, առաջադրանքի ծավալը, տարբերակները, կատարման հնարքները, ուսանողների ստացած հմտությունների եւ կատարված աշխատանքների գնահատման սկզբունքները։ Տրված է առաջադրանքին վերաբերող հասկացությունների համառոտ բառարան, օգտագործված եւ հանձնարարվող գրականության ցանկը։