ВОЗ-ի տղերքը շուտ թե ուշ
Ասպարեզից կհեռանան
Եւ դիմակներն էլ ստոր-ապուշ
Ձեր դեմքերից կանհայտանան։
Դե, «ժամանակն էր այդպիսին․
Այն պարտադրում էր հավատալ»՝
Կմեղադրեք դուք մեկ մյուսին․
Ու կփորձեք արդարանալ։
Եւ ուժերին նախկին արագ
Նշավակել դուք կսկսեք՝
Աներեւույթ մի նոր դիմակ
Երեսներին ձեր կքաշեք։
Բայց ամոթի այս դիմակից
Չի հաջողվի ձեզ ազատվել․
Այն չի ստացվի հանել կյանքից
Այն խղճի մեջ է ձեր դաջվել։
Հարակից փակցվածքներ
-
Դելայլա։-))
Ես քեզ տեսա երբ անցնում էիր դու փողոցով մերԵւ ժպտացիր դու ինձ բաց ժպիտով վարարուն։«Ո՜հ, սա... -
Ո՞ւր եք, «այլախոհներ»
Ո՞ւր եք դուք, «այլախոհներ»«Իրավունքի պաշտպաններ»,Սախառովներ, Բոններներ,«Սովետից» մեզ փրկողներ։ Դուք, Կորչնոյին աջակցողNHL-ով հիացող,Ազատ աշխարհ մեզ տանող,Արդարություն խոստացող։... -
Թագավարակը
Вид у Ковида —Страшного вида։То тут, то там —Новый штамм.Համարյա ըստ Վիսոցկու։-)) ԹագավարակըՃարպիկ ու արագ է․Կարծում...