Rainer Maria Rilke
Der Lesende
Ich las schon lang. Seit dieser Nachmittag,
mit Regen rauschend, an den Fenstern lag.
Vom Winde draußen hörte ich nichts mehr:
mein Buch war schwer.
Ich sah ihm in die Blätter wie in Mienen,
die dunkel werden von Nachdenklichkeit,
und um mein Lesen staute sich die Zeit. —
Auf einmal sind die Seiten überschienen,
und statt der bangen Wortverworrenheit
steht: Abend, Abend… überall auf ihnen.
Ich schau noch nicht hinaus, und doch zerreißen
die langen Zeilen, und die Worte rollen
von ihren Fäden fort, wohin sie wollen…
Da weiß ich es: über den übervollen
glänzenden Gärten sind die Himmel weit;
die Sonne hat noch einmal kommen sollen. —
Und jetzt wird Sommernacht, soweit man sieht:
zu wenig Gruppen stellt sich das Verstreute,
dunkel, auf langen Wegen, gehn die Leute,
und seltsam weit, als ob es mehr bedeute,
hört man das Wenige, das noch geschieht.
Und wenn ich jetzt vom Buch die Augen hebe,
wird nichts befremdlich sein und alles groß.
Dort draußen ist, was ich hier drinnen lebe,
und hier und dort ist alles grenzenlos;
nur dass ich mich noch mehr damit verwebe,
wenn meine Blicke an die Dinge passen
und an die ernste Einfachheit der Massen, —
da wächst die Erde über sich hinaus.
Den ganzen Himmel scheint sie zu umfassen:
der erste Stern ist wie das letzte Haus.
1901 |
|
Ռայներ Մարիա Ռիլկե
Ընթերցողը
Վաղուց էի կարդում։ Կեսօրվանից՝
անձրեւն երբ խշխշաց պատուհանից։
Բայց չէր լսվում դրսում սուլող քամին․
գիրքս էր խրթին։
Դեմքեր էին ասես, գրքի թերթերը
որ մռայլվում, թոշնում են խորհելուց,
եւ ժամը թանձրանում էր կարդալուց։
Հանկարծ լուսաթաթախ եղան էջերը,
եւ բառերի լարված շարքում անբեկ
տեսա․ ավարտ, ավարտ՝ ամենուրեք։
Դուրս չեմ նայում դեռեւս, բայց խզվում են
տողերն երկար, բառերը գլորվում են
նուրբ թելերից, ընկնում են ուր ուզում են․․․
Այդժամ իսկույն ահա ես հասկանում եմ․
փայլող այգիներին՝ հեռու երկնից
արեւն գետ մեկ անգամ վերադառնում է։
Եւ կլինի ամռան գիշեր, չորսդիս․
սակավ փոքրիկ խմբեր ցրված ճեմում են
մթում՝ երկար ուղով մարդիկ քայլում են
եւ շատ հեռու՝ կարծես այդպես փորձում են,
ունկնդրելու գետ պահ լինելիքից։
Եւ թե հիմա գրքից պոկեմ աչքերս
ամեն ինչ կլինի հանգիստ, շքեղ։
Դրսում էլ, այն, ինչով ներսում կապրեմ ես
ամենն անվերջ է․ այս եւ թե՝ այն տեղ։
Սոսկ երբ, որ կապանում եմ ինձ այնպես ես,
որ հարմարվում են հայացքներս իրերին
եւ պարզությանը մեծ՝ զանգվածների,
այդժամ երկիրն իրեն ընդարձակում է։
Կարծես ամբողջ երկինքն իր մեջ կառնի․
աստղն առաջին, ասես վերջին տար տունն է։
2018 |