Հե՜յ, Արցախյան բարձր լեռներ,Հե՜յ, անառիկ հոգիներ,Կրկին հողում ձեր օր-գիշերԵրգ են սուլում գնդակներ։ Կրկին հարյուր-հազարներովՄոտենում է թշնամին,Կրկին խիզախ ջոկատներովՊաշտպանվում է Արցախցին։ «Հուսա՛, Արցախ, ջոկատներդՄիայնակ չեն այս կռվում․Խումբ-խումբ, ահա, տասնյակ գնդերՈստանից են մոտենում։ Հարյուր ու մի, հազար ու միԽիզախ հեծյալ, զենքերով,Շեփորներով ընդվզումի՝Կանոնավոր շարքերով։ Լսե՜ք, ահա՜, մոտենում ենՁեր եղբայրներն աննկուն,Ու փայլում են բյուր-բյուր աչքերՈւ բյուր սրեր շողշողուն»։ Բայց ո՜չ․․․ լուռ են կածանները,Չեն դղրդում ճամփաներըՀեծյալների դոփյունից,Հուր չի կաթում թրերից։ Վաղուց չկան հեծյալները,Մետաղ-ջարդոն են սրերը․․․Կա միայն դատարկախոսԻնքնավստահ բարձրախոս․․․ ~1992
Կարդալ ավելինDay: 22.01.2023
Շշի վզիկի, Արցախի եւ հայ ազգի ապագայի մասին
Հրապարակվել է «Լրագիր» թերթում, 2023 թվականի հունվարի 22-ին
Կարդալ ավելին