Երբեմն (օրինակ՝ բառարաններով աշխատելիս) անհրաժեշտ է լինում իմանալ, թե ինչպես է հնչում որեւէ օտար լեզվով գրված այս կամ այն բառը։ Եթե տվյալ լեզվի գրային համակարգը գոնե մոտավորապես հայտնի է՝ դա հնարավոր է։ Սակայն եթե գործ ունենք բոլորովին անծանոթ համակարգերի հետ վիճակը բարդանում է։ Ներբեռնել Արաբատառից՝ հայատառ Ներբեռնել Եբրայատառից՝ հայատառ Ներբեռնել Վրացատառից՝ հայատառ Ներկայացված երեք ծրագրությունները հնարավորություն են տալիս հայերեն տառադարձել արաբերեն, պարսկերեն, եբրայերեն եւ վրացերեն գրվածքները։ Բավական է անցկացնել տվյալ նյութը Word-ի միջավայր եւ աշխատեցնել համապատասխան ծրագրությունը։ Բնականաբար, ցանկացած տառադարձում սոսկ մոտավորապես կարող է պատկերացում տալ բնագրի հնչյունների մասին։ Հատկապես մոտավոր են արաբերեն…
Կարդալ ավելինDay: 07.04.2014
Ստեղնաշարի «Հնչյունային» դասավորությամբ սարքավար
Ներբեռնել Ուշադրությո՜ւն։ Ստեղնաշարի այս դասավորությունը ներբեռնելու եւ գործածելու դեպքում դուք պիտի գիտակցեք, որ այն հակասում է ՀՍՏ 34.001-06 ստանդարտին եւ չի նպաստում արդյունավետ աշխատելուն։
Կարդալ ավելինՍտեղնաշարի «Գրամեքենա» դասավորությամբ սարքավարներ
Ներբեռնել «Գրամեքենա» դասավորությամբ հայերեն մուտքագրելու սարքավար Ներբեռնել «Գրամեքենա» դասավորությամբ ArmSCII-8 այլագրմամբ հայերեն մուտքագրելու սարքավար Ներբեռնել «Գրամեքենա» դասավորությամբ ռուսերեն մուտքագրելու սարքավար Մինչ վերջերս հայերեն մուտքագրելու համար անխուսափելի էր ստեղնաշարի KDWin-ի, NLS-ի, WinKeys-ի, WinFont-ի եո նման տարբեր այլ սարքավարների գործածումը։ Սկզբում դրա պատճառն այն էր, որ ամենատարածված Windows գործավար համակարգի (ԳՀ) արտադրող Microsoft-ը չէր աջակցում հայերեն ArmSCII-8 ստանդարտը։ Հետո, երբ սկսած Windows 2000-ից այդ ԳՀ-ը սկսեց աջակցել UNICODE այլագրումը ծրագրաշարի հիմնական արտադրողները չէին աջակցում UNICODE-ի հայկական մասը։ Դրանից բացի, Windows-ը մատակարարվում էր եւ մինչ օրս էլ շարունակում է մատակարարվել Microsoft-ի մշակած անհեթեթ, այսպես կոչված Armenian Eastern եւ…
Կարդալ ավելինՅունիկոդ հայերեն գրվածքի վանկատման ծրագիր MS Word-ի համար
Սա UNICODE-ով այլագրված գրվածքի վանկատման ծրագիր է, որի միջոցով հնարավոր է ապահովել հայերեն UNICODE գրվածքների տողադարձը։ Ներբեռնել
Կարդալ ավելինԱյլագրման աղյուսակ FontLab-ի համար
Սա ArmSCII-8 այլագրային աղյուսակ է FontLab-ով աշխատողների համար։ Ներբեռնել
Կարդալ ավելինUNICODE > ArmSCII-8 վերայլագրիչ՝ MS Word-ի համար
Սա հնարավորություն է տալիս գրվածքները UNICODE-ից վերադարձնել ArmSCII-8-ի։ Առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ նման ծրագրի ներկայացումն այստեղ։ Սակայն այն անհրաժեշտ է նրանց, ովքեր որոշել են անցնել UNICODE-ի, սակայն դեռ հաճախ են աշխատում ArmSCII-8 փաստաթղթերի հետ։ Այս ծրագիրն անցումային փուլում կապահովի աշխատանքի որոշակի ճկունություն։ Ներբեռնել
Կարդալ ավելին