Ցողուններն ու արմատները

Ցողուններն ու արմատները

Ռուսական ժողովրդական հեքիաթ
Թավուտ անտառին մոտ դաշտում

Պապիկը շաղգամ էր ցանում։

 

Մին… Արջն է ելնում նրա դեմ,

Ասում է. «Հիմա քեզ կուտեմ»։

 

«Ինձ մի՛ կեր արջուկ իմ, դռկից.

Բաժին քեզ կտամ իմ բերքից»։

 

«Բերքի՞ց», – արջը միտք է անում։

«Ո՞ր մասն ես դու ինձ խոստանում»։

 

«Կուզե՞ս, դու վերձրու քեզ ծլերը,

Իսկ ինձ թող մնան արմատները»։

 

«Դե լավ։ Բայց նայի՛ր, թե խաբե՛ս,

Էլ լավ է անտառ չմտնես»։

 

Աշնանը գնում է պապին

Շաղգամը հասած հավաքի։

 

Իսկ արջը դաշտում է արդեն.

«Եկել եմ բաժինս տանեմ»։

 

«Լավ, արջուկ, այս է, ահա՛,

Բաժինդ, որ քեզ խոստացա»։

 

Ծամում է արջն իր տերեւները…

«Իսկ ի՞նչ համ ունեն արմատները»։

 

Փորձում է, ոռնում. «Խաբեցի՜ր,

Քեզ քաղցր բաժին վերձրեցիր»։

 

Անցնում է ձմեռն։ Մյուս տարի

Պապիկը ցանում է գարի։

 

Գալիս է հունձի։ Արջն այնտեղ է.

«Տուր ինձ այս անգամ արմատները»։

 

«Դե ի՞նչ, քե՛զ լինեն արմատները»։

Իրեն էլ վերցնում է հասկերը։

 

Իսկ արջն արմատները ծամում է…

«Կրկին խաբվեցի», – մտածում է։

 

Ոռնում է սաստիկ, զայրանում

Եւ պապից այդ օրից՝ խռովում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *