Հաղորդման ընթացքում ասում եք, որ Մաշտոցը տառաձևեր չի ստեղծել, բայց նույն Կորյունը գրում է «Եվ այսպես նա շատ նեղություններ քաշեց իր ազգին մի բարի օգնություն գտնելու համար: Ամեն բան շնորհող Աստծուց իսկապես պարգևվեց նրան [այդ] բախտը, նա իր սուրբ աջով հայրաբար ծնեց նոր և սքնաչելի ծնունդներ՝ հայերեն լեզվի նշանագրեր: Եվ այնտեղ շուտով նշանակեց, անվանեց ու դասավորեց, հորինեց սիղոբաներով՝ կապերով:»: Հետո նոր գնում է Սամոսատ ու հանդիպում Հռոփանոսին:
Այսինքն եթե Մաշտոցը նշանագրեր է ներկայացրել գրագրին, նա էլ ձևավորել է՝ դա մի բան է, հակառակ դեպքում չեմ պատկերացնում, թե գործը ոնց են խելքի բերել: Վայելչագիրը չէր կարող ուղղակի 36 հատ տառաձև ստեղծել՝ ըստ իր ճաշակի, քանի որ Մաշտոցը արդեն անվանել ու դասավորել էր տառերը: Ո՞նց էր նա կարողացել դա անել, եթե գրած ոչինչ չուներ:
Հարգելի Ջինջ
Երբ ես ասում եմ, որ Մաշտոցը տառաձեւեր չի ստեղծել, ես նկատի ունեմ միայն, որ հայոց տառերի (ինչպես նաեւ աշխարհի ԳՐԵԹԵ բոլոր այբբենական համակարգերի) գրանշանների ձեւերը բխում են միեւնույն աղբյուրից, որը պայմանականորեն անվանում են «փյունիկյան, կամ՝ հյուսիս-սեմական, կամ՝ արեւմտա-սեմական գիր»։ «Պայմանական» քանի որ դրա ծագումը թաքնված է հազարամյակների խորքում, թեեւ գրանշանների եւ դրանց անվանումների վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ համակարգի ստեղծումը չի սահմանափակվել սեմական միջավայրով, եւ դրանում կարելի է նկատել նաեւ հնդեւրոպական, գուցե նույնիսկ՝ ՀՆԱԳՈՒՅՆ հայկական շերտ։
Բնականաբար, Մաշտոցը միջամտել է այդ ձեւերին։ Գոնե այն պարզ պատճառով, որ հայոց այբուբենում կան գրանշաններ, որոնք բացակայում են մյուս այբբենական համակարգերում։ Եւ բնականաբար, Հռոփանոսը սոսկ գեղագիր էր (այսօրվա եզրով ասած՝ «դիզայներ»)․ նա չէր կարող տառաձեւեր հորինել, այլ միայն ձեւավորել էր դրանք, գեղագրել։
Ինչ վերաբերում է Կորյունի հաղորդածին, ապա պետք է հաշվի առնել բազմաթիվ հանգամանքներ (այդ թվում՝ քաղաքական), որոնց շրջանակներում ստեղծվել է հայոց ՄԱՇՏՈՑՅԱՆ գիրը։ Շեշտում եմ՝ «Մաշտոցյան», քանի որ հենց այն հանգամանքը, որ հայոց տառերի հիմքում հնագույն այբբենական համակարգն է դրված (ինչը բացահայտվում է դրանց գծապատկերային վերլուծության արդյունքում), նշանակում է, որ գոյություն է ունեցել նաեւ ՆԱԽԱՄԱՇՏՈՑՅԱՆ ՀԱՅ գիր, թեկուզ եւ՝ անկատար, որ հասել է մինչեւ Մաշտոցի դարաշրջանը։
Իսկ «ծնել նշանագրեր» արտահայտությունը չի նշանակում, որ Մաշտոցը ստեղծել է դրանց ձեւը, այլ միայն, որ նա «նշանակել, անվանել, եւ դասավորել է» դրանք։ Ի վերջո, երբ մայրը երեխա՝ նոր մարդ է ծնում, նրան անուն տալիս, սնուցում, դաստիարակում, նա հո չի՞ ստեղծում իր զավակի ընդհանուր ձեւը․ մարդու ձեւը գոյություն ունի որոշակի մորից անկախ։ Թե որտեղի՞ց է այն, այլ հարց է․ ստեղծված է Աստծո կերպարանքով, թե՝ ինչ-որ բնական օրինաչափությունների շրջանակներում։
Այս հարցերը եւ մանրամասնորեն վերլուծել եմ իմ «Հայոց տառերը» գրքում, որը ներկայացված է նաեւ այս կայքում։
Հարգանոք՝
Ռուբեն

Հավանաբար ինչ-որ բան սխալ եմ պատկերացնում: