Հրապարակվել է «Լրագիր» թերթում, 2023 թվականի սեպտեմբերի 3-ին Վերջին օրերին աշխուժացել են Երեւանի փողոցները․ ինչ-որ ցույցանման միջոցառումներ են սկսվել՝ բեմով, էկրանով, բարձրախոսներով․․․ Հիշում եմ, 1988-ի ձմեռը․․․ Ով երիտասարդ է՝ երեւի չի հիշի․․․ Էլի նույն տեղում բեմ էին կառուցել, ծածկով, հզոր բարձրախոսներով (դե, էկրաններ չկային այն ժամանակ)․․․ Երգիչ-դերասաններ էին ելույթ ունենում, տարբեր հին կուսակցությունների հին առաջնորդներ․․․ Եկեղեցու սպասավորներ ու Սփյուռքի ներկայացուցիչներ էլ խոսեցին․․․ Այդպե՞ս էր․․․ Թե, երեւի ինչ-որ բաներ շփոթել եմ․․․ Բեմ չի եղել, ու բարձրախոսների փոխարեն էլ ձեռքի խոսափողներ էին․․․ եւ այն ժամանակվա «աստղերն» էլ չէին զբաղեցնում «հանդիսատեսներին»․․․ եւ «կուսակցություններ» էլ չկային․․․…
Կարդալ ավելին