Տանգո
Հեղինակային երգի եւ կատարման հիման վրա ԱԲ (Սունո) կազմություն ։-))
Դու հեռանում ես, եւ աշխարհն այս գունագեղ
Իմ աչքերում խամրում է ու մթնում։
Կյանքի լույսերը ողջ դու հետդ ես տանում,
Չթողնելով ինձ գեթ հույսի կանթեղ։
Դու հեռանում ես քայլերով հաստատակամ
Եւ հիանում կամքի ուժով քո անկոտրում,
Իսկ ինձ մնում են գիշերներ միայն անքուն,
Միայն հուշեր ու երազներ անիրական։
Մի՛ հեռացիր,
գոնե մի պահ էլ թող զմայլվեմ քեզնով հիմա։
Ինձ մի՛ լքիր,
կյանքն առանց քեզ անտանելի ինձ կդառնա։
Հոգիդ բացիր
եւ զգա հոգով դու ի՛մ սրտի թրթիռն ու շունչը,
քեզ կարոտած շրթունքներիս կանչող շշունջը․
«Ինձ հասկացի՛ր,
ինձ մի՛ տանջիր,
մի՛ հեռացիր»։
