Ապրում ենք մենք, որ բամբասենք։
Մենք բամբասում ենք, որ ապրենք։
Լինի՝ շշուկ՝ հարեւանից,
Թե՝ պետական անցուդարձից,

Կամ՝ մի խնդիր՝ զուտ գիտական,
Եւ կամ էլ հարց՝ բարոյական․
Տեղեկույթի փոխանակում ՝
Ահա, թե ինչ է կատարվում։

Եւ բամբասում են պրոտոնները՝
Մեզոններով փոխանակվում,
Եւ բամբասում են ատոմները՝
Էլեկտրոններ միմյանց հանձնում։

Եւ բջիջներն են բամբասում ու
ԴՆԹ-ներ տալիս-առնում։
Եւ որ հարմար լինի շփումը
Կամաց իրար են մոտենում…

Ձգվում է այդ ամենն իրար․
Կազմում միջուկ, կազմում է տարր,
Կազմում աստղեր, մոլորակներ,
Հողեր, սարեր, ջրեր, ամպեր։

Կազմում հյուսվածք, կազմում էակ՝
Կենդանիներ տարբեր տեսակ։
Նաեւ մարդկանց է դա կապում,
Ընտանիքներ ձեւավորում…

Ուրեմն, թե կուզենք ապրել,
Մեզ անհրաժեշտ է բամբասել։
Իմաստը դա է հենց կյանքի․
Թող ոչ մեկին դա չնեղի․

Ապրում ենք մենք, որ բամբասենք։
Եւ բամբասում ենք, որ ապրենք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով