Տառային ճեպարկներ

Ճեպանկարից՝ տառատեսակ, թե՞ տառատեսակից՝ ճեպանկար։

Սկզբում FontLab 8/9-ի համար ԱյբԲենի օգնությամբ մշակված այս ծրագրույթը (script) արդեն աշխատում է նաեւ CorelDRAW-ում եւ Adobe Illustrator-ում՝ հնարավորություն տալով «խաղալ» ոչ միայն տառատեսակների ու գլիֆների, այլեւ ցանկացած վեկտորային պատկերի, բաց ու փակ ուրվագծերի, խմբերի եւ տեքստերի հետ՝ ստեղծելով անվերջ բազմազանությամբ ձեռագիր տարբերակներ։ Ծրագրույթը կարող եք ներբեռնել ստորեւ բերված հղմամբ եւ օգտագործել նաեւ ոչ առեւտրային ու ստեղծագործական նպատակներով։ Ծրագրույթն ունի բազմալեզու միջերես (6 լեզու), այդ թվում՝ հայերեն։

Ավելացնեմ, որ ծրագրույթը շարունակական մշակման ընթացքում է եւ կարող են դեռ լինել փոփոխություններ։

Այս պահին վերջին վարկածն է TarSketch v2.0-ն, որն առայժմ անվճար է եւ բաց կոդով (MIT)։ Այն վեկտորային գլիֆներն ու օբյեկտները վերածում է ձեռագիր բազմաշերտ մատիտային կամ թանաքային ճեպանկար հիշեցնող մաքուր վեկտորային պատկերի։

Հիմնական հնարավորությունները.

  • Եռակի աջակցություն (FontLab 8/9, CorelDRAW, Adobe Illustrator) — Նույն վահանակն ու հնարավորությունները թե՛ տառատեսակների ստեղծման միջավայրում (ընտրված գլիֆներ, ընթացիկ գլիֆ կամ ամբողջ տառատեսակ), թե՛ գրաֆիկական ծրագրերում (CorelDRAW-ի GlobalMacros եւ Illustrator-ի File > Scripts > TarSketch ցանկերից՝ վահանակը պահելով ծրագրի պատուհանից վերեւ)։
  • Կենդանի դիտում (Live Preview) եւ Սերմի (Seed) կառավարում — Սահիկների կամ գույների փոփոխության ժամանակ արդյունքն անմիջապես երեւում է, իսկ Սերմը թույլ է տալիս ստեղծել գույների ու հաստությունների տարբերակներ՝ պահելով նույն ձեռագիր երկրաչափությունը, կամ Նոր սերմ կոճակով ստանալ նոր տարբերակ։
  • Եզրագծում (Outline Strokes) — Բազմաշերտ փոփոխական հաստությամբ մատիտային անցումներ, կլորացված կամ վրձնային ծայրեր, կորերի տարածում (Bow Spread՝ առանձին հաշվի առնելով ուղիղ ու կոր հատվածները), անկյուններում գծերի երկարացում (Overshoot) եւ թղթի հատիկավորություն ու չոր մատիտի բացեր (Paper Grain & Breaks)։
  • Գույներ, ներկապնակ եւ կաթիչ (Eyedropper) — Մինչեւ 8 անհատականացվող գույն (C1–C8), պատրաստի ներկապնակներ, գույների խառնում (Shuffle), մուգ շերտը վերեւում պահելու ռեժիմ (Dark top) եւ էկրանի ցանկացած կետից գույն վերցնող ներկառուցված Կաթիչ։
  • Մատիտային ստվերագծում (Pencil Shading / Hatch Fill) — Փակ ձեւերի ներքին ստվերագծում՝ միացվող ձեռագիր կամարներով (Connect (a/m)), խաչաձեւ ստվերագծումով, կամարների կողմի ընտրությամբ եւ ազատ եզրերով։
  • Ոճի պատճենում եւ անվտանգ բնօրինակներ — Ոճի ակնթարթային պատճենում եւ տեղադրում (Ctrl+Alt+C / Ctrl+Alt+V), մաքուր բնօրինակների անվտանգ պահպանում աշխատաշրջանների միջեւ (FontLab-ում՝ մշտական հիշողությամբ, CorelDRAW/Illustrator-ում՝ թաքցվող բնօրինակներով) եւ վերականգնում (Clear Sketch, Ctrl+Z / Ctrl+Shift+Z)։
  • Ճկուն մասշտաբ (CorelDRAW եւ Illustrator) — Մասշտաբի տոկոսի (Scale %) եւ չափման եղանակի (dpi, pt, auto) ընտրություն, որպեսզի նույն ոճը համաչափ աշխատի թե՛ փոքր տարբերանշանի, թե՛ խոշոր տառաձեւի վրա։
  • Պատկերասրահ (Saved Looks) — Սիրելի կարգավորումների պահում հղկված PNG մանրապատկերների տեսքով, վերանվանում եւ արագ կիրառում (FontLab-ում պահված ոճերը ինքնաբար հասանելի են նաեւ Vector տարբերակում)։
  • Բազմալեզու միջերես (6 լեզու) — Հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, արաբերեն (RTL) եւ չինարեն՝ հակիրճ ներկառուցված օգնությամբ (?)։

Ներբեռնում (Windows).

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով