Հուշակ՝ հայերեն կպչուն թերթիկներ Windows-ի աշխատասեղանի համար

Աշխատանքի ընթացքում հաճախ անհրաժեշտ է լինում արագ գրի առնել մի միտք, հեռախոսահամար, հիշեցում կամ փոքր սեւագիր՝ առանց ծանր նոթատետրեր բացելու։ Իրական գրասենյակում դրա համար օգտագործում են կպչուն թերթիկներ։ Եւ Ցանցում կան դրանց բազմաթիվ նմանակումներ։ Սակայն սովորաբար դրանց հնարավորությունները շատ սահմանափակ են, եւ որպես կանոն՝ հայերեն միջերես չունեն։ Եւ այդ պատճառով էլ ստեղծվել է «Հուշակ»-ը՝ փոքրիկ, բայց բավական լայն գործառույթներ առաջակող ծրագիր Windows-ի համար, որը վերարտադրում է իրական գրասեղանի կչուն թերթիկների զգացողությունը։

«Հուշակ»-ի հիմանական առանձնահատկությունները․

  • Ազատ պտտում եւ դասավորում գրասեղանին
    Յուրաքանչյուր թերթիկ կարելի է ազատ տեղափոխել, պտտել կամայական անկյան տակ (գամի կամ անկյան շուրջ) եւ մեկ հրամանով վերադարձնել ուղղահայաց (0°) դիրքի։ Կարեւոր թերթիկները կարելի է գամել ամենավերեւում (Always on Top), որպեսզի միշտ աչքի առաջ մնան։
  • Գրվածքի արագ ձեւավորում
    Մկնիկը թերթիկի վրա պահելիս հայտնվում է արագ գործիքագոտին՝ տառատեսակների թավ եւ շեղ ոճերով, գույնով, չափով, տողամիջյան եւ պարբերությունների հեռավորությամբ։ Աջ կտտոցով կարելի է ընտրել համակարգում տեղադրված ցանկացած տառատեսակ։
  • Մատիտով ազատ նկարչություն
    Երբեմն երկար նկարագրության փոխարեն կարող է բավական լինել մի փոքրիկ պատկեր։ Հուշակի թերկիկներին մեկ կտտոցով (կամ Ctrl + P) կարելի է ձեռագիր գծագրեր կամ նշումներ անել տարբեր գույներով ու հաստությամբ (իսկ Ctrl-ը պահելով՝ մաքրել ռետինով)։
  • Թերթիկների տրցակներ (Stacks)
    Մի թերթիկը մյուսի վրա քաշելիս դրանք ինքնաբար միավորվում են մեկ տրցակում․ կարելի է թերթել սլաքներով կամ պարզապես մկնիկի անիվով։
  • Որոնում եւ չլուծված նշումներ
    Ctrl + F-ով կարելի է որոնել բոլոր գործող, փակված եւ արդեն լուծված (✓) թերթիկների մեջ՝ նաեւ ըստ ստեղծման կամ լուծման ամսաթվերի, իսկ մեկ կոճակով՝ վերաբացել բոլոր չլուծված թերթիկները։
  • Արտահանում Excel (.xlsx)
    Անհրաժեշտության դեպքում բոլոր նշումները կարելի է արտահանել Excel աղյուսակ՝ ներառելով ստեղծման ու լուծման ամսաթվերը, տեքստը եւ յուրաքանչյուր թերթիկի ամբողջական պատկերը (տեքստը՝ նկարչության հետ միասին)։ Դա կարող է անհրաժեշտ լինել որոշակի ժամանակահատվածում արված եւ չարված գործերը վերլուծելու համար։
  • Աշխատանք թիկունքում եւ բազմալեզու միջերես
    Ծրագիրը հարմար տեղավորվում է Համակարգային դարակում, կարող է միանալ Windows-ը մեկնրակելուց եւ ավելացնել «Նոր թերթիկ (Հուշակ)» հրամանը աշխատասեղանի ու պանակների աջ կտտոցի ցանկում։ Միջերեսը մատչելի է 10 լեզվով՝ հայերենը որպես հիմնական լեզու։

Ներբեռնում եւ տեղադրում

  • Ընթացիկ տարբերակ՝ 1.5.16 (25 նոյեմբերի, 2026)
  • Համակարգային պահանջներ՝ Windows 10 (1809+) կամ Windows 11 (64-bit)։
  • Տեղադրում՝ տեղադրվում է օգտատիրոջ պանակում՝ առանց վարիչի իրավունքներ պահանջելու։

👉 Ներբեռնել «Հուշակ» v1.5.16 (Windows տեղադրիչ, 48.4 ՄԲ)

(Ցանկացողների համար հասանելի է նաեւ դյուրակիր տարբերակը՝ Portable ZIP, 65.6 ՄԲ, որը տեղադրում չի պահանջում։)

Նշում Windows SmartScreen-ի մասին.
Քանի որ տեղադրիչը տարածվում է անմիջապես կայքով եւ առայժմ չունի վճարովի թվային ստորագրություն, առաջին գործարկման ժամանակ Windows-ը կարող է ցուցադրել «Windows protected your PC» նախազգուշացումը։ Շարունակելու համար սեղմեք More info (Ավելին), ապա՝ Run anyway (Ամեն դեպքում գործարկել)։

Ծրագիրը անվճար է եւ բաց ելակետային կոդով (MIT արտոնագիր)։ Ելակետային կոդն ու հետագա թողարկումները հասանելի են GitLab-ում՝ gitlab.com/tarumian/hushak։ Հետագա թարմացումները կարելի է ստուգել եւ տեղադրել նաեւ անմիջապես ծրագրի ներսից («Ստուգել արդիացումները…»)։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով