Սկզբից էր Տառը
Սա գրքի երկրորդ՝ վերամշակված հրատարակությունն է։ Գրքում հանրամատչելի, ընթերցողների լայն շրջանակների համար ընկալելի ոճով համառոտակի շարադրված է գրի պատմությունը, ներկայացված են գրի տարբեր տեսակները։ Առանձին շարադրված է հայոց գրի պատմությունը, դիտարկված են հայոց տառերի ծագումնաբանական հարցեր՝ ելնելով նախաքրիստոնեական հայոց գրի գոյության վարկածից։ Զգալի տեղ է հատկացված հայոց, ինչպես նաեւ լատինական եւ կյուրեղյան տառերի գործնական ձեւաստեղծման […]
Ավանդական ճարտարապետական գծապատկեր
Սա պաշտոնական ձեռնարկ չէ, այլ հեղինակի՝ տարիների դասավանդման փորձից բխած խորհուրդներ։ Պաշտոնականի կարգավիճակի բերելու համար ձեռնարկը պիտի համապատասխանեցվի մի շարք պահանջների, ինչը երբեմն պահանջում է բավական երկար ժամանակ, իսկ երբեմն էլ հակասում է որոշ պայմանականություններին։ Օրինակ, հեղինակը շարվածքում չի գործածում «և» կցագիր նշանը, այլ բացառապես «եւ» գրությունը, մինչդեռ հայոց գիրը կցագրային չէ (ի տարբերություն, օրինակ, […]
Մարգարէներ
Հուլիսին լույս տեսավ «Մարգարէներ» ժողովածուն, որը ներկայացնում է ռուսական բանաստեղծական ավանդույթին հատուկ՝ մարգարեների մասիներկերը՝ թարգմանություններով, եւ ներածականով։
Մարգարե
Չեմ գուշակում․ ես մարգարե եմ․Հաշվարկելու կարիք չունեմ,Ինչ, որ պատմում եմ՝ վերապրել եմ․Ես մարգարե եմ։ Ես գիտեմ։ Ես չեմ կարող ձեզ պարտադրել,Ես չեմ կարող ձեզ հմայել,Ես չեմ կարող ձեզ համոզել,Կամ հետքերով իմ ձեզ տանել։Կարող եք ինձ դուք անտեսել։Կարող եք ինչ ուզեք անել։ Ինձ մի՛ հարցրեք, ոնց իմացա։Ոչ-ոչ, Նրան ես չտեսա։Ասեմ, նույնիսկ չլսեցի,Նրա անվամբ չըերդվեցի։ Կարող եք […]