ԲԱՌԵՐՏԱՌԱՐՎԵՍՏ
ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐ ԵՒ ԼՐԱԿԱԶՄԵՐ
Section Index
Տառատեսակները տասնյակ (եթե ոչ՝ հարյուր) հազարավոր են, եւ այդ թիվն օրըստօրե աճում է․ դրանց մեծ մասը չես տեսնի, բոլորի մասին չես պատմի, ու դրա կարիքն էլ չկա, քանի որ դրանց զգալի մասը գործնական եւ գեղարվեստական հետաքրքրություն չի ներկայացնում։ Այսինքն, վիճակը չի տարբերվում արվեստի այլ ճյուղերում եղածից․ կան հարյուր հազարավոր վեպեր, երգեր, նկարներ, որոնց եթե ծանոթ չլինես՝ սարսափելի չէ, բայց նույնիսկ անհարմար է, եթե գոնե հպանցիկ տեղեկություն չունես Ռաֆայելի, Խաչատուրյանի, կամ Ֆիրդուսու հիմնական գործերի մասին։

Եւ ահա այս բաժնում ներկայացված են հենց այդ կարգի տառատեսակները՝ առասպել տառատեսակները, որոնք դարձել են բազմաթիվ ընդօրինակումների հիմք եւ հանգուցային դեր ունեն տառարվեստի հետագա զարգացման համար։

Նկատենք, որ դիտարկված տառատեսակների մեծ մասը լատինական է։ Դա բացատրվում է ոչ միայն այս էջերի թարգմանական բնույթով, այլ այն պատճառով, որ թեեւ հայ տպագրությունը հնգույններից է աշխարհում, սակայն վաղ շրջանի հայկական տպարվեստի պատմությունից մեզ քիչ բան է հայտնի։ Մնում է հուսալ, որ աստիճանաբար այդ բացը կլրացվի։

ԱՐԱՄՅԱՆ
ԲԱՍԿԵՐՎԻԼ (BASKERVILLE)
ԲԵՄԲՈ (BEMBO)
ԿԵԶԼՈՆ (CASLON)
ՍԵՆՉԸՐԻ ՕԼԴՍԹԱՅԼ (CENTURY OLDSTYLE)
ԳԱԼԼԻԱՐԴ (GALLIARD)
ԳԱՐԱՄՈՆ (GARAMOND)
ՖՐՈՒՏԻԳԵՐ (FRUTIGER)
ՅՈՒՆԻՎԵՐՍ (UNIVERS)


ՄԱՐԴԻԿ
Go HomeՊատճէնաշնորհ, 1998 Novikov Design, 2005—2014 Ռուբէն Թարումեան (թարգմանութիւն)