|
ՍԵՆՉԸՐԻ ՕԼԴՍԹԱՅԼ // CENTURY OLDSTYLE
10 տարվա ընթացքում՝ 1906-ից՝ 1916 թթ․ Մորրիս Բենթընը (Morris Benton) ստեղծեց իր լրակազմի մի քանի տարբերակ ու նկարվածք։ Նա ավանեց այն The Century Magazine հանդեսի անունով, քանի որ ձեւավորումը հիմնված էր տառատեսակի վրա, որը 1894—95 թթ․ այդ հրատարակության համար ստեղծել էր իր հայրը՝ Լինն Բոյդ Բենթընը տառամայրագործ Թեոդոր դը Վիննի (Theodore L De Vinne) հետ համահեղինակությամբ։ Մեկ այլ աղբյուրի համաձայն Մորրիս Բենթընն աշխատել է իր վարկածների վրա 1900-ից՝ 1928 թվականներին։
Նրա նպատակն էր դյուրընթեռնելի տառատեսակ ստեղծելը, դրա համար նա օժտել էր այն խոշոր գծափակոցներով՝ կտրուկ կլորացումներով։ Որոշ գծափակոցները սրացված են ինչը S-ին հաղորդել է ինչ-որ պոչի նմանություն, իսկ F-ի, T-ի եւ E-ի դեպքում՝ զարդագիների։ Գծափակոցների մեծությունը իրոք բարձրացնում է ընթեռնելիություն, սակայն խանգարում է, երբ արդեն ստիպված են լինում շարվածքին մեծ ցրում տալ՝ տառերն իրար վրա են ելնում։
Տառատեսակը գեղեցիկ է, ինչը հնարավորություն է տալիս օգտագործելու դրա մեծ կետաչափերը վերնագրերում, եւ միաժամանակ՝ բավականաչափ պարզ է՝ շարվածքում լավ դիտվելու համար։ Արժե ուշադրություն դարձնել g-ի ստորին տարրին եւ G-ի նրբագեղ «խթանին»։
Տառատեսակի առկա վարկածները
Հայտնի ITC Century (ITC, 1975—80, Թոնի Ստեն), Century 711 (Bitstream), ինչպես նաեւ Школьная // PT SchoolBook (Ե. Չեռնեւսկիյ, 1939 // НПО Полиграфмаш, 1949-61) տառատեսակները Բենթընի մեկ այլ տառատեսակի՝ Century Schoolbook-ի վերամշակումներն են։
|
|