ԲԱՌԵՐՏԱՌԱՐՎԵՍՏ
ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐ ԵՒ ԼՐԱԿԱԶՄԵՐ
Section Index
Տառատեսակներ
ԳԱՐԱՄՈՆ // GARAMOND


Գարամոնը ավելինը է, քան պարզապես տառատեսակ․ դա տառարվեստի ոսկեբեր երակ, որը արդյունավետորեն մշակվում է արդեն շուրջ 4 դարերի ընթացքում։ ԴԶ դարի կեսին ֆրանսացի վարպետ Քլոդ Գարամոնը (Claude Garamond) ստեղծեց լրակազմ, հիմնված դասական իտալական ձեւերի վրա եւ այն լայնորեն տարածվեց Եւրոպայում, ունենալով բազմաթիվ նմանակումներ։

Original Garamond Specimen
1592 թվականին Կոնրադ Բերների (Conrad Berner) տպած Գարամոնի տառատեսակային հավաքացանկի մի մասը։

Տառատեսակն առանձնանում էր բնորոշ ֆրանսական նրբագեղությամբ, իսկ դրա ոչ բարձր փոքրատառերը հարմար էին ֆրանսերենին հատուկ բազմաթիվ տարբերիչ նշաններ հավելելու համար։

Գարամոնը ճանաչելու համար պետք է ուշադրություն դարձնել T-ի թեւի գծափակոցներին․ դրանցից մեկը թեք է, մյուսը՝ ուղղաձիգ։ W-ն բաղկացած է առանձին երկու V-երից, с-ն զգալիորեն բացված է, իսկ А-ի ձողը բավականին բարձրադիր է։ Դրանից բացի թվանշաններն ունեն ելուստներ՝ գրեթե հին տառատեսակների օրինակով։ (Oldstyle Numerals).

Տառատեսակի առկա վարկածները․
(տե՛ս նաեւ ԳԱՐԱՄՈՆ, Քլոդ)



Berthold ընկերության Garamond տառատեսակը, 1972 թ․, տառաստեղծ Գյունտեր Լանգե (Gunter Gerhard Lange

Linotype ընկերության Garamond 3։

ITC ընկերության ITC Garamond, 1975—77 թթ․, տառաստեղծ Թոնի Ստեն (Tony Stan)։ Այս վարկածն առավել զգալիորեն է տարբերվում բնագրից․ նախ եւ առաջ՝ փոքրատառերի մեծացված բիբով եւ դրանց ավելի կլորացված ձեւով։ Հավանաբար, դա բացատրվում է նրանով, որ Թ․ Ստենը մեծապես առաջնորդվել էր 1917 թ․ Մորիս Բենթընի՝ American Type Founders-ի համար թողարկված վարկածով։

Adobe ընկերության Adobe Garamond, 1989 թ․, տառաստեղծ Ռոբերտ Սլիմբախ (Robert Slimbach), Անտվերպենի Plantin-Moretus թանգարանի՝ ԺԶ դարի նմուշների հիման վրա ստեղծված։
Go HomeՊատճէնաշնորհ, 1998 Novikov Design, 2005—2014 Ռուբէն Թարումեան (թարգմանութիւն)