ԲԱՌԵՐՏԱՌԱՐՎԵՍՏ
ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐ ԵՒ ԼՐԱԿԱԶՄԵՐ
Section Index
Люди

ՔԼՈԴ ԳԱՐԱՄՈՆ
CLAUDE GARAMOND



Ֆրանսացի տառամայրագործ եւ տպագրիչ (1499 — 1561), ֆրանսական Վերածննդի կարեւորագգույն դեմքերից մեկը։ Անտուան Օժերոյի եւ Սիմոն դը Քոլինի աշակերտն է։ Հետագայում հիմնել է սեփական փոքր տպարան՝ Սորբոնից ոչ հեռու։

Գարամոնը հայտնի դարձավ 1540-ականներին, երբ փորագրեց Grecs du Roi-ը՝ երեք հունական շեղագրեր՝ դասականների հրատարակման համար, որն աջակցվում էր թագավորի կողմից։ Հետագայում նա փորագրեց նաեւ այլ տառատեսակներ, այդ թվում եւ ուղիղ։ Նրա տառատեսակները հիմնված են նախ եւ առաջ Ալդուսի տառատեսակների վրա, բայց միաժամանակ եւ ուրույն են։ Գարամոնի շեղագրերում առաջին անգամ հայտնվում են թեք գլախատառերը, ինչպես նաեւ զարդագիները*։

Գարամոնի մահից 60 տարի անց տառամայրագործ Ժան Ժաննոնը կրկնեց նրա ուղիղ տառատեսակը, սակայն ձեւերով ավելի մոտ բարոքքոյին, քան՝ Վերածննդին։ Հենց այդ տառատեսակը, կորուսված եւ մոռացված, գտնվել էր ԺԹ դարի առաջին կեսին եւ սխալմամբ վերագրվել էր Գարամոնին։ Սխալը բացահայտվեց 1927 թվականին, սակայն դրանից 5 տարի առաջ Մոնոթայփ ընկերությունը արդեն թողարկել էր Ժաննոնի տառատեսակի նոր վարկածը Garamond Roman անվան տակ։ Եւ դա դարձավ պատճառն այն բանի, որ Ի դարում միեւնույն անվան տակ թողարկվեց մի քանի տառատեսակ, որոնք ոչ միայն գալիս էին երկու տարբեր հեղինակներից, այլեւ՝ երկու տարբեր դարաշրջաններից։

Ըստ Ռոբերտ Բրինգհերստի Գարամոնի (այլ ոչ թե Ժաննոնի) տառատեսակից են բխում ժամանակակից հետեւյալ տառատեսակները․ Stempel Garamond (Stempel, 1924; Linotype), Ջորջ Ջոնսի Granjon-ը (Linotype, 1928), Ռոբերտ Սլիմբախի Adobe Garamond-ը (Adobe, 1989)։
Go HomeՊատճէնաշնորհ, 1998 Novikov Design, 2005—2014 Ռուբէն Թարումեան (թարգմանութիւն)