ԲԱՌԵՐՏԱՌԱՐՎԵՍՏ
ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐ ԵՒ ԼՐԱԿԱԶՄԵՐ
Բ
Տառատեսակներ

Основной текст данной статьи любезно предоставлен Владимиром Ефимовым.
УНИВЕРС // UNIVERS


Յունիվերս տառատեսակը 1957 թվականին ստեղծել է, այն ժամանակ դեռեւս համեմատաբար երիտասարդ շվեյցարացի ձեւավորող Ադրիան Ֆրուտիգերը (Adrian Frutiger) ֆրանսական Դեբերնի եւ Փենյո (Deberny & Peignot) ընկերության համար, իսկ հետագայում արտոնագրված էր բազմաթիվ տառաստեղծական ընկերություններին։

Յունիվերսը տառատեսակային առաջին նախագծերից էր, որոնք մշակվել էին միաժամանակ ե՛ւ մետաղական շարվածքի ե՛ւ լուսաշարվածքի համար․ առաջին լրակազմերից, որոնք նախագծվել են համակարգորեն, որպես միաժամանակ առաջարկվող բազմաքանակ փոխկապակցված նկարվածքներ, եւ, հավանաբար, առաջին լրակազմը՝ լայն արտոնագրման համար մշակված։ Ֆրուտիգերը առաջին անգամ մշակեց եւ կիրառել իր նախագծում (21 նկարվածք) նշանակումների երկնիշ թվային համակարգ՝ մի նկարվածքը հեշտորեն մյուսից տարբերելու համար։
 
Ֆրուտիգերի համակարգը․ լրակազմի նկարվածքների թվային նշանակումը
Նա հրաժարվեց նշանակման ավանդական եղանակից, օրինակ, որպես բաց (Light), սովորական (Regular), կիսաթավ (Demi), թավ (Bold) եւ այլն՝ դրա անհստակության պատճառով, քանի որ տարբեր լրակազմերում մոտիկ նկարվածքները կարող են տարբեր եզրերով կոչվել։ Ֆրուտիգերի համակարգում առաջին թվանշանը նշանակում է նկարվածքի հագեցվածությունը․ գերբացից (3)՝ գերթավ (8)։ Երկրորդ թվանշանը նշանակում է համամասնությունը, կամ միջին գրանշանի լայնության աստիճանը․ որքան փոքր է թիվը, այնքան այն լայն է։ Դրանից բացի ուղիղ նկարվածքները նշանակվում են կենտ երկրորդ թվանշանով, իսկ թեք կամ շեղ նկարվածքները՝ զույգ։ Այսպիսով, օրինակ Յունիվերս 55 նշանակում է՝ ուղիղ սովորական (ըստ գույնի եւ համամասնությունների) նկարվածք։

Հենվելով այդ համակարգի վրա մշակվել էին մնացած նկարվածքները։ Որպեսզի լրակազմի շրջանակներում նկարվածքների բոլոր տարբերակները հնարավոր լիներ կիրառել համատեղ, Ֆրուտիգերը մանրակրկտորեն հավասարակշռեց համակարգի մեջ ինչպես միասնության, այնպես էլ՝ տարբերության հատկանիշները։

Նախագծելով Յունիվերսը, Ֆրուտիգերը նախանշեց փոքրատառերի մեծացված բիբի միտումը։ Դրա բոլոր գծերը քիչ են տարբերվում ըստ հաստության (թեեւ ավելի շատ, քան Հելվետիկայում, այսինքն տառատեսակը գրեթե հակադրական չէ, բայց սովորական անգծափակ գրչագրերի խիստ երկրաչափությունը փոխարինված է Յունիվերսում ձեւի շատ նուրբ փոփոխություններով, որոնք չեզոքացնում են տեսողական խաբկանքները։

Բնորոշիչ այլ հատկությունները ներառում են կլորացող գծերի հորիզոնական ավարտներն այնպիսի գրանշանների, ինչպիսիք են C, S, a, c, e, g, s, О-ի աննշան քառակուսացված ձվածիրը, փոքրատառ i-ի եւ j-ի քառակուսի կետերը, t-ի վերին ելուստի թեք հատվածքը եւ g-ի ստորին «օղակի» բացակայությունը։ Բնորոշ է փոքրատառ a-ի ձեւը, որի կիսաձվածիրը վերեւից կցվում է հիմնական գծին գրեթե ուղիղ անկյան տակ, իսկ աջ ներքեւում բացակայում է հիմնական գծի կլորացումը։ К-ի թեք գծերը միանում են անկյան տակ՝ գրեթե միեւնույն կետում, իսկ G-ի աջ ներքեւում բացակայում է «խթանը»։ Ինչպես եւ այս տեսակի բազմաթիվ այլ անգծափակ գրչագրերը, Յունիվերսը ունի միայն թեք (այլ ոչ թե շեղ) նկարվածքներ։ Ընդ որում թեքության անկյունը շոշափելի է՝ 17 աստիճան։

Ֆրուտիգերը մաքրեց Յունիվերսի նկարվածքը ավանդական անգծափակ գրչագրերի մեծ մասի ձեւավոր առանձնահատկություններից, եւ արդյունքում ստացվեց լավ ընթերցվող համապիտանի տառատեսակ․ ինչպես շարվածքի, այնպես էլ շեշտումների համար։ Յունիվերսը շարունակում է լայնորեն գործածվել տեսողական հաղորդակցման համակարգերում իր պարզության եւ ընկալելիության շնորհիվ։ Որպես անգծափակ գրչագիր գրվածքային տառատեսակ շնորհիվ իր դյուրընթեռնելիության այն դիմանում է մրցակցությանը ամենալայնորեն կիրառվող հնաշխարհիկ տառատեսակների հետ։
 

Вверху: шрифт Univers фирмы Deberny & Peignot
Существующие версии шрифта


В 1998 году фирма Линотайп (Linotype) выпустила улучшенную версию Универса, названную Линотайп Универс (Linotype Univers), в 59 начертаниях с девятью ступенями насыщенности. Эта гарнитура, как и ее предшественник, системно спроектирована, но имеет, в отличие от Универса, трехзначную цифровую систему обозначений, где вторая цифра обозначает пропорции, а третья--наклон знака.
Go HomeՊատճէնաշնորհ, 1998 Novikov Design, 2005—2014 Ռուբէն Թարումեան (թարգմանութիւն)