|
ԳԱԼԼԻԱՐԴ// GALLIARD
Լրակազմը 1978-ին մշակել է Մեթյու Քարտերը (Matthew Carter) Linotype ընկերության համար, եւ հիմնված է Ռոբեր Գրանժոնի (Robert Granjon՝ ԺԶ դարի հոյակապ տառատեսակների վրա։ Այս լրակազմը անշուշտ մի ոճավորում է, ժամանակակից ճաշակին հարմարեցված, եւ միաժամանակ, խորապես հագեցված է միջնադարյան ֆրանսական տպարվեստի ոգով ու գեղագիտությամբ։
Տառերն ունեն հստակ, ազդեցիկ եւ խիստ ոճ։ Տառատեսակը առանձնանում է փոքրատառերի մեծ բարձրությամբ եւ շեղագրի բնորոշ նկարվածքով։ Պետք է ուշադրություն դարձնել g-ի շեղված ներփակ ստորին տարին եւ «շուռ տված» Y-ին։
Լրակազմն այս շատ կենսուրախ ու թարմ է, սակայն սխալ օգտագործման դեպքում այդ կենսուրախություն վերածվում է փխրունության։
Լրակազմի այլ տարբերիչ առանձնահատկություններն են (ուղիղ նկարվածքներում)՝ e-ի բարձրադիր ձողը եւ a ուղղագծված կիսաձվածիրը։
Տռատեսակի առկա վարկածները
1982-ին տառատեսակը արտոնագրվել էր ITC ընկերությանը եւ շուկա ելել ITC Galliard անվան տակ։ Bitstream ընկերության վարկածը կոչվում է Aldine 701, Itek ընեկրությանը՝ GL։
|
|