Հրատի գաղտնիքը
«Հրատի Գաղտնիքը»՝ փոքրիկ չափածո հեքիաթ-կատակի շարժունացված նկարն է։ Հրատ մոլորակի այսպես կոչված «ջրանցքները» փորելու մասին շարժունացված նկար ստեղծելու եւ դրանց հեղինակությունը մի մեծ կուղբին վերագրելու գաղափարը արդեն գրեթե կես դար առաջ ծնվեց Ալեքսանդր Կիտբալյանի մոտ։ Բայց իրագործել հաջողվեց միայն հիմա՝ ԱԲ դարում։-))

«Հրատի Գաղտնիքը» գրքույկը կարող եք ներբեռնել այստեղ։
Հրատի գաղտնիքը
Հեռու մեր Երկրից սեւ ու ցուրտ տիեզերքում
Հրատ կարմրավուն մոլորակն է փայլում։
Նրան՝ հնագույն խորքերից դարերի
Աչքերն են գամվել աստղագետ այրերի։
Մի օր էլ նրա հեռավոր երեսին
Անհայտ, բազմազան մուգ գծեր դիտեցին։
Բայց չի հաջողվում հանելուկը լուծել․
Ինչպե՞ս են գծերն այդ այնտեղ գոյացել։
Խորհում են ահա գիտակները ուշիմ․
Գուցե մեծ գետե՞ր են հոսել այդտեղ հին,
Գուցե Հրատին է բախվել երկնաքա՞ր,
Գուցե հրաբո՞ւխ է ժայթքել շատ վարար։
Գուցե ջրանցքներ են դրանք ահագին՝
Փորված Հրատի հեռավոր ցամաքին,
Որոնք անցկացրել են մարդիկ այն դարում
Երբ կյանք էր եռում այդ հեռու աշխարհում։
Բայց մի գուցե կա դրա այլ մի պատճառ․
Եւ ոչ՝ հրաբուխ է, եւ ո՛չ երկնաքար,
Եւ ոչ էլ գետեր, այլ մի կուղբ ահագին
Ջրանցք է փորել Հրատի երեսին։
