Խաչմերուկին

Երեկոյան Երեւան,
Կոմիտասով՝ Մերգելյան,
Լուսացույցի վառ կարմիր,
Լարից կախված ազդագիր։
Ներսում՝ տաք է, վառարան,
Ֆորշի խռպոտ «Կառապան…»։
Դրսում՝ քամի, տերեւներ,
Ապակով վազող շիթեր,
Մաքրիչների տատանում՝
Հղկած շրջան ապակուն,
Մայրամուտից շիկացած
Ամպեր՝ Պարին սոսնձված։
Հովանոցը ձեռքերին
Դանդաղ անցնող մարդ ու կին…
Անհամբեր ազդանշան՝
Մերգելյանով՝ Բաղրամյան…

2021.03.22

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back To Top