Ձեր հիացմունքը ուշանում է…
Ձեր հիացմունքը ուշանում է, Երբ նոր մի գործ եմ ավարտում, Երբ որ հաստատ եմ ես զգում, Որ ինչ-որ բան ինձ հաջողվում է։ Եւ ընկճվում եմ ես, տխրում, Եւ իմ եռանդը ինձ լքում է։ Բայց մտածում եմ ես այդժամ, Որ լավ է դա գուցե անգամ, Որ ավելին է ձեր սպասումը, Որ ես առաջ պիտի գնամ։ 2020