Ոսկի միլիարդի մասին

Հրապարակվել է «Լրագիր» թերթում, 2022 թվականի փետրվարի 21-ին։ Թագավարակային խարդախության նպատակները բացատրելու համար (ովքեր գիտակցում են, որ գործ ունենք իրոք խարդախության, այլ ոչ թե ինչ-որ նոր, մինչ այդ գոյություն չունեցած հիվանդության հետ) առաջարկում են տարբեր բացատրությունները։ Դրանք այս կամ այն կերպ կապվում են ընթացող համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ։ Ոմանք դրանում տեսնում են արտադրական նոր կացութաձեւի անցման միջոց, ոմանք՝ շուկաների եւ տնտեսական ոլորտների վերաբաշխման միջոց, ոմանք՝ քաղաքական վերնախավերի համար պատրվակ, «քավության նոխազ», որի վրա կարելի է բարդել ընտրողների կենսամակարդակի անկումը, նաեւ պատրվակ, որը կարդարացներ սղաճը՝ պայմանավորված տրիլիոնավոր դոլարների «տպումով»՝ ճգնաժամի հետեւանքները…

Կարդալ ավելին

Դելայլա։-))

Ես քեզ տեսա երբ անցնում էիր դու փողոցով մերԵւ ժպտացիր դու ինձ բաց ժպիտով վարարուն։«Ո՜հ, սա իմ կինն է»,—Մտածեցի, շտապեցի հետքերով քո իսկույն։ Հա՜յ, հա՜յ, հա՜յ, Դելայլա…Վա՜յ, վա՜յ, վա՜յ, Դելայլա…Գերեցիր դու ինձ ժպիտով քո անգին,Բայց դա շատ քիչ է, կուզեմ միշտ լինել քո կողքին։ Դա շատ վաղուց էր․ արդեն գլորվել է շաբաթը,Ու մինչ այսօր քեզ տեսել եմ միայն յոթ անգամ։Դու ինձ տանջում ես,Բայց կփնտրեմ, կգտնեմ քո սրտի նեղ ճամփան։ Հա՜յ, հա՜յ, հա՜յ, Դելայլա…Վա՜յ, վա՜յ, վա՜յ, Դելայլա…Գերեցիր դու ինձ ժպիտով քո անգին,Բայց դա շատ քիչ է, շատ քիչ է կուզեմ ավելին։

Կարդալ ավելին

Ո՞ւր եք, «այլախոհներ»

Ո՞ւր եք դուք, «այլախոհներ»«Իրավունքի պաշտպաններ»,Սախառովներ, Բոններներ,«Սովետից» մեզ փրկողներ։ Դուք՝ Կորչնոյին աջակցողNHL-ով հիացող,Ազատ աշխարհ մեզ տանող,Արդարություն խոստացող։ Հաճելի՞ են զանազանԱրժեքներն արեւմտյան՝Օրենքով կամայական,Բարքերով անբնական։ Գո՞հ եք «համաճարակից»։Այն բխո՞ւմ է ձեր սրտից։Պատվաստվե՞լ եք «վարակից»Ու հերթական «շտամերից»։ Ձեզ չի՞ կպնի վերահաս,Թագավարակ պատուհաս։Ունե՞ք QR «աուսվայս»,Որ առողջ եք, անվնաս։ Չկա «Սովետն» էլ դաժան։Ու մարդիկ ազա՞տ դարձան,Եւ կա՞ անկախ դատարան,Ընտրված խորհրդարան։ Եւ հարգվո՞ւմ են օրենքներ,Թեկուզ՝ չվեք Նահանգներ։Չկա՞ն էլ փակ սահմաններ,Գրաքննող Facebook-ներ։ Կամ էլ ի՞նչ եք կամենումԿավԲյուրոյի որոշո՞ւմ,Թե՞ Մադրիդյան հաստատում․Մո՞ւր, թե՞ մրջուր եք ընտրում։ Խոստովանեք վերջապես,Որ դուք չունեք ոչ մի «ես»,Միշտ խաբել, խաբում են ձեզ․Խաղալիք եք պարզապես։

Կարդալ ավելին

Նոր Հավաքածու 2021

Նոր հավաքածուն ընդգրկում է ավելի քան 10 տառատեսակ եւ նկարվածք։ Բոլոր տառատեսակները հայկական տառաշարից բացի ունեն լատինական, իսկ հաճախ նաեւ կյուրեղյան եւ հունական տառաշարեր, ինչպես նաեւ թվանշաններ եւ օժանդակ գրանշաններ։ Այս նոր տառատեսակները, ինչպես նաեւ Թարումեան հին տառատեսակները ներկայացված են առանձին թերթիկով, որը կարող եք ներբեռնել այստեղ։ Սրանցից մի քանիսը կարելի է ձեռք բերել myfonts.com կայքում։

Կարդալ ավելին

Թագավարակը

Вид у Ковида —Страшного вида։То тут, то там —Новый штамм.Համարյա ըստ Վիսոցկու։-)) ԹագավարակըՃարպիկ ու արագ է․Կարծում ես՝ կատակ է,Ստանում ես ապտակը։ Ամեն անգամ՝Նոր շտամմ,Շատ թարմ։ Կարծում ես՝ պրծավ․Ահա քեզ նոր ցավ։Վտանգը անչափ էՄիշտ ահ ու սարսափ է։ Եւ ամեն անգամ՝Նոր շտամմ,Շատ թարմ։ Ոչինչ չի փրկում,Միայն՝ պատվաստում։Փրկիր մեզ Բիլ Գեյթս,Դու ձեւը գիտես։ Բայց ամեն անգամ՝Նոր շտամմ,Շատ թարմ։Նոր շտամմ,Շատ թարմ։Նոր շտամմ,Նոր շտամմ,Նոր շտամմ…

Կարդալ ավելին