DejaVu

DejaVu-ն տառատեսակների ընտանիք է, հիմնված Bitstream Vera տառատեսակների վրա, ընդլայնված՝ Unicode֊ի լրացուցիչ տառաշարեր եւ նաեւ լրացուցիչ ոճեր ընդգրկելու համար։ DejaVu նախագիծը սկսել է Ստեփան Ռոն։ DejaVu-ի բոլոր ոճերը պարունակում են հայերեն տառաշարեր, որոնք ներառվել են առանձին նախագծի շրջանակներում։ Դրանց ուրվագծերի հեղինակն է Ռ․ Թարումյանը։ Որոշ ուրվագծեր ներկայացված են այստեղ։ Նախքան այդ նախագծի իրագործումը, DejaVu-ի միայն որոշ ոճերում էին ներառված հայերեն տառաշարեր, որոնց ուրվագծային մի շարք լուծումներ խիստ անհաջող էին հայ տառարվեստի սկզբունքների տեսակետից (համեմատության համար հին եւ նոր որոշ գրանշանների նմուշները բերված են այստեղ․ ներքեւում՝ հինը, վերեւում՝ նորը)։ Ցավոք դրանք դեռ պահպանվում են DejaVu-ի կայքի ձեւավորման մեջ եւ տառաձեւրի ներկայացումներում։…

Կարդալ ավելին

Հնգածովքի վեկտորային քարտէզ-հիմք 1.0

Մի գրող դիպուկորեն նկատել է, որ հայերը կարող են ժամերով ներընկղմվել պատմական քարտեզների մեջ։ Իսկ Հնգածովքը աշխարհի հենց այն հատվածն է, որը կազմում է հայ ազգի կենսական շահերի գոտին, որտեղ ընթացել ու ընթանում է հայ ազգի կյանքը։ Եւ հենց այս տարածաշրջանը պատկերող քարտեզները առավել հոգեհարազատ են մեզ, հայերիս։ Սակայն, հակառակի պես, երբ անհրաժեշտ է լինում կազմել հերթական պատմական մի քարտեզ՝ լինի դա Սարգոն Բ-ի մ․ թ․ ա․ 714 թվականի արշավանքի երթուղին, թե՝ Պեւտինգերյան քարտեզի հայաստանյան հատվածի վերականգնումը, պարզվում է, որ համապատասխան քարտեզային հիմք մենք չունենք։ Եւ մի գեղեցիկ օր անձամբ բախվելով նմանօրինակ…

Կարդալ ավելին

Աղվանքին առնչվող որոշ անվանումների ստուգաբանությունը

Այս նյութը զեկուցվել է 2012 թ․ Երեւանում կայացած աղվանագիտական գիտաժողովում։ Այստեղ բերված է նաեւ դրա ռուսերեն թարգմանությունը։   Աղվանքին առնչվող որոշ անվանումների ստուգաբանությունը Попытка этимологизации некоторых географических названий имеющих отношение к Кавказской Албании

Կարդալ ավելին

«Ասիա» բառի ստուգաբանությունը

Զեկույց «Հայաստանի քաղաքակրթական ավանդը Մետաքսի ճանապարհի պատմության մեջ» միջազգային գիտաժողովում   Մետաքսի ճանապարհը, լինելով ավելի շատ ոչ թե մայրուղի, այլ՝ առեւտրա-քաղաքական նախագիծ, ճյուղավորվելով եւ մի ամբողջ ցանց կազմելով ընդգրկել է ամբողջ Ասիա աշխարհամասը, ունենալով իր փաստացի ավարտը՝ դրա արեւմտյան ծայրամասում՝ Փոքր Ասիա թերակղզում։ Եւ հետաքրքիր է պարզել այդ աշխարհամասի անվան ծագումը։ «Ասիա» տեղանունը հայտնի է հնագույն հունական գրականությունից։ Դեռեւս՝ Հոմերոսի «Իլիականում» հիշատակվում է Ασιος հերոսը, որը համարվում է Ասիա տեղանվան անձնավորումը։ Բառի համար առաջարկվել են տարբեր ստուգաբանություններ։ Երկար ժամանակ ընդունելի էր համարվում դուրս բերումը սեմական (ասուրական) ասու՝ «արեւելք» բառից։ (Եւ…

Կարդալ ավելին

«Ռուսաֆիկացում»

Հայոց երկրում այցելուներին գրավում են սարքավորման ոչ թե հայացման առաջարկով այլ՝ ռուսաֆիկացման ռուսացման։  Ի դեպ նկատենք, որ չորս բառից՝ մեկն է միայն հայերեն․ մյուսները՝ տառադարձումներ են։ Բայց դե կարող էին եւ չտառադարձել, չէ՞․ միեւնույն է, ո՛չ խիղճները կցավար, ո՛չ էլ բան ասող կգտնվեր։

Կարդալ ավելին

Ապագա Հայոց պետության օրհներգը

Համաշխարհային քաղաքական վերջին զարգացումներին ուշադրությամբ հետեւողների համար պարզ է, որ մեզ սպասում են լուրջ փոփոխություններ։ Եւ եթե աստված տա, եւ մեր երկիրը կարողանա հաղթահարել իր առջեւ հայտնված բոլոր խնդիրները, այն դուրս կգա այդ փորձություններից միանգամայն նորացված։ Իսկ նորացված երկրին անհրաժեշտ կլինեն նաեւ պետական նորացված խորհրդանշաններ՝ դրոշ, զինանշան․․․ օրհներգ։ Ու հենց նորացված, եւ ոչ թե՝ նոր․ ժառանգորդությունը պետք է ապահովվի։ Ինչ վերաբերում է օրհներգին, ապա սթափ դատողության դեպքում ակնհայտ է, որ այն պետք է հիմնվի Հայոց Երկրորդ հանրապետության՝ Արամ Խաչատրյանի եւ Սարմենի հեղինակած օրհներգի վրա, քանի որ այսօր Հայաստանը աշխրահի միակ…

Կարդալ ավելին

Մի՞թե կանոններով նախատեսված է «STOP» գիծ

Վերջերս մեր փողոցների գծանշումը հարստացել է մի նոր տարրով․ հետիոտնային անցումների «ձեբրի» երկու կողմերում սկսել են լատինատառ գրել «STOP»։ Սա շատ տարօրինակ նշան է, քանի որ կարծես թե չի նախատեսված Ճանապարհային երթեւեկության կանոններով։ Այդ կարգի գիծ նախատեսված է վարորդների համար, բայց համաձայն այդ փաստաթղթի այն կոչվում է «Կանգ» գիծ։ Կամ նույնիսկ, եթե նախատեսված է (ո՞վ է հասկանում այդ օրենսդիրներին), դատելով նախորդից, կարելի է եզրակացնել, որ նույն փաստաթղթի եզրաբանության շրջանակներում այն նույնպես պետք է կոչվեր «Կանգ» գիծ, այլ ոչ թե «STOP»։ Ի՞նչ տրամաբանությամբ է Հայոց մայրաքաղաքի նշագծումը արվել օտարալեզու։ Մի՞թե Կարլ Մարքսի…

Կարդալ ավելին