Հայակենտրոնություն

Հայաստան․ աշխարհի կենտրոնում ես․
Հավասար են հեռու քեզանից
Նորվեգյան լեռների ցուրտ անհունը
Եւ Օմանը՝ տապով իր կիզիչ։

Հասկացել են այդ փաստը բոլորը,
Երբ ուզել են աշխարհը տիրել․
Այն, որ նախ եւ առաջ կարեւորն է
Հենց կենտրոնն աշխարհի գրավել։

Հասկացել են դա հույնը, մոնղոլը,
Հասկացել են թուրքեր ու ռուսներ,
Հասկացել են Թեմուրն ու Սարգոնը,
Եւ լոկ դու ես, որ չես հասկացել։

Տե՛ս․ մինչ օրս, ահա, գրոհում են
Քո հողերն իրարից են խլում
Քեզ ասում են, իբրեւ թե օգնում են
Մինչդեռ դու ոտքի տակ ես ընկնում։

Բայց շատ քաղցր է կենտրոնը։ Այդպես էլ
Օտարները միմյանց չեն հաղթի,
Աշխարհի սուրբ կենտրոնը երբեք էլ
Որեւէ մի զավթիչ չի մարսի։

Եւ այդպես էլ իրար գզելու են,
Մինչեւ օրը գա, երբ հասկանան,
Որ այս սուրբ երկրի տերը գալու է՝
Արդար տերը միակ՝ հայ Արքան։

Որ հենց դա է արդար ճանապարհը․
Միշտ լինել հպատակ Արքային,
Երբ Արքան իր հերթին էլ հպարտ է,
Ծառայել իր հպատակներին։

Կլինի բոլորինը Դրախտը․
Եւ զավթել այն կարիք չի լինի։
Ի՞նչ, ագա՞հ են, կարծում են անհա՞ղթ են։
Այս պայքարը երբեք չի հատնի։

Հարակից փակցվածքներ

Թողնել մեկնաբանություն